Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ)
Հասարակություն

Այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգեւատրվի. քաղաքապետարան

Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը սրբագրել է Երեւանի քաղաքապետարանի առողջապահական բոլոր հիմնարկների աշխատանքի տեմպն ու ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Շտապ օգնության ծառայությունը միշտ է աշխատում արտակարգ ռեժիմով, առավել եւս՝ այս օրերին: Զգուշավորությամբ, բայց նաեւ միշտ պատրաստ սպասարկում ենք մեր բոլոր քաղաքացիներին: Այս ընթացքում շտապբուժօգնության ծառայության կողմից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց է տարվել 1299 քաղաքացի», - նշում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Երեւանի պոլիկլինիկաները ծանրաբեռնված են աշխատում դեռեւս փետրվարից: Հերթապահում են նաեւ շաբաթ-կիրակի: Աշխատում են նաեւ ռենտգեն կաբինետները:

Պոլիկլինիկաներում անմիջապես մուտքի մոտ տեղում չափում են մարմնի ջերմասիճանը, կորոնավիրուսին հատուկ ախտանիշներով քաղաքացիներին ուղեկցում մեկուսարան:

«Ունեինք երկու խումբ՝ արտերկրից ժամանած քաղաքացիներ եւ քաղաքացիներ, որոնք շփում էին ունեցել հաստատված վարակակիրների հետ: Երկու դեպքում էլ սահմանել ենք 14-օրյա հսկողություն»,-ասում է թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

Առաջին օրը բժիշկները տնայց են կատարում, հետո արդեն ամեն օր հեռախոսազանգով տեղեկանում քաղաքացիների առողջության մասին, գրանցում ջերմաչափման տվյալները:

Մինչ օրս տնային հսկողություն է իրականացվել 2597 քաղաքացու նկատմամբ: Հսկողությունից արդեն դուրս է եկել 1497-ը, դեռեւս հսկողության տակ է 1100 քաղաքացի:

«Նշված ժամանակահատվածում Նորքի ինֆեկցիոն է ուղեգրվել հսկվող քաղաքացիներից 125-ը, որոնցից 65-ի մոտ թեստը դրական է եղել, եւ հիվանդությունը հաստատվել է»,-ասում է առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը:

Երեւանի քաղաքապետարանը բուժանձնակազմերի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռք է բերել եւ առողջապական հիմնարկներին տրամադրել պաշտպանիչ անհրաժեշտ պարագաներ:

«Կորոնավիրուսային վարակի կանխարգելման ծրագրով Երեւանի քաղաքապետարանի կողմից համայնքապատկան բուժհաստատությունների համար գնվել է 50 հազար բժշկական դիմակ, 17 հազար բժշկական խալաթ, 45 հազար բժշկական ձեռնոց եւ ախտահանիչ լուծույթներ: Լուծվել է նաեւ բուժաշխատողների տեղափոխման խնդիրը՝ այդ նպատակով ավտոբուսներ են տրամադրվել»,-ասում է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Որքան էլ բուժաշխատողները զգուշավորություն են ցուցաբերում, այնուամենայնիվ մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ 10 բուժաշխատող եւս վարակվել է կորոնավիրուսով, 41-ն էլ մեկուսացված է: Վարակվելու վտանգը, սակայն, համայնքային ենթակայության բուժհաստատությունների մյուս աշխատակիցներին չի կանգնեցնում իրենց առաքելության ճանապարհին:

32 բուժաշխատող, արձագանքելով առողջապահության նախարարության կոչին, միացել է համաճարակը հաղթահարելու գործին լծված հիվանդանոցների անձնակազմերին:

Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ այս օրերին վարակի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգեւատրվի. այդ նպատակով քաղաքապետարանի, վարչական շրջանների բոլոր աշխատակիցներն ավելի քան 130 միլիոն դրամ են հատկացրել մարտ ամսվա իրենց վարձատրությունից:

Մեզնից յուրաքանչյուրը եւս կարող է միանալ այս պայքարին իր ձեւով՝ մնալով տանը եւ կանխելով վարակի տարածումը: