Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ապրիլ-մայիսի ընթացքում կաջակցի 11050 մարդու
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով համավարակի պատճառով խոցելի խմբերի վատթարացող սոցիալական վիճակը, ակտիվորեն իրականացնում է տեղական և միջազգային ռեսուրսների հայթայթման գործընթաց։
Արդյունքում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ապրիլ-մայիս ամիսների ընթացքում կաջակցի 11050 մարդու Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանած պարենային ապրանքների և պաշտպանական միջոցների զամբյուղի հիման վրա: Շահառուները կհանդիսանան անժառանգ և միայնակ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձիք:
Մարտի 27-ից ապրիլի 5-ը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ կառավարության, մասնավորապես վարչապետի աշխատակազմի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, Covid-19-ի համավարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով, իրականացրեց ստացված սննդային նվիրատվությունների տեսակավորում, փաթեթավորում և բաշխում։ Արմավիրի, Շիրակի, Լոռու մարզերում և Երևանում բնակվող միայնակ անժառանգ թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, մանկատան շրջանավարտներ և անօթևաններ՝ թվով 1027 հոգի, ստացան սննդի փաթեթներ։ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ՝ ապրիլի 9-ից, 93 տարեկան և դրանից բարձր տարիքի ևս 119 միայնակ տարեցներ ստանում են թարմ սննդի փաթեթ։ Նվիրատուներն են՝«Միլքո» (ՓԲԸ), «Սեվանի իշխան» (ՓԲԸ), «Սոնանուշ» (ՍՊԸ), «Գրին ֆարմեր» (ՍՊԸ), «Էկո ֆրեշ մաշրումս» (ՍՊԸ), «Ինգո Արմենիա» (ՍՊԸ), «Ագրո թրեյդ» (ՍՊԸ), «Գոլդեն բեյքրի», «Ռոյալ – Արմենիա», «Սմօգսոյուզ» ՍՊԸ, «Ռեֆրուտ» ՍՊԸ։
Ապրիլի 7-ից 10-ը «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցությամբ, հիմնադրամի կողմից ձեռք բերված պարենային ապրանքների և պաշտպանական միջոցների փաթեթներ են բաշխվում Արագածոտնի մարզի 351 միանակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց: Ապրիլի 8-ին նախաձեռնությանը միացավ նաև «Իքս Գրուպ» ընկերությունը՝ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ լավաշ, տոնական կուլիչ, ինչպես նաև «Արաքս թռչնաֆաբրիկայի» արտադրության ձու ավելացնելով փաթեթներին, որոնք Հայկական Կարմիր խաչի կամավորները բաժանեցին Ապարանի շրջանի 90 միայնակ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից մարդասիրական աջակցությունը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցակներով։ Նշված ամբողջ գործունեությունն իրականացվում է և շարունակական է մեր գործընկերների շնորհիվ՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների միջազգային ֆեդերացիա, Կարմիր խաչի միջազգային կոմիտե, Դանիական Կարմիր խաչ, ԱՄՆ կառավարություն, Եվրամիություն:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...