Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ)
Հասարակություն

Բացահայտվել են 29-ամյա կնոջ կողմից կատարված մի շարք հանցագործություններ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի 29-ամյա բնակչուհին, նախնական համաձայնության գալով Արարատի մարզի 48-ամյա բնակչի հետ, 2019թ. ապրիլի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, ավազակությամբ զուգորդված, 81-ամյա համաքաղաքացուն կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, մուտք են գործել Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկը, վերջինիս կապել են կպչուն ժապավենով, գույքը հափշտակելու նպատակով խառնել են տան իրերը, այնուհետև՝ բութ, կոշտ առարկայով շուրջ հինգ հարված հասցրել նրա գլխին, ինչի արդյունքում՝ տղամարդը մահացել է: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Այնուհետև վերցնելով 81-ամյա տղամարդու  տան, պահեստի, երկաթյա պահարանի, ավտոտնակի և ավտոմեքենայի բանալիները, մուտք են գործել նույն փողոցում գտնվող վերջինիս պատկանող կոնյակի խանութ, այնուհետև ավտոտնակ և հափշտակել նրան պատկանող «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենան ու դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև 29-ամյա կնոջ կողմից կատարված առերևույթ  հանցագործությունների այլ դրսևորումներ:

Մասնավորապես՝  նախաքննությամբ պարզվել է, որ 29-ամյա կինը 2018թ. նոյեմբերի 17-ին` ժամը 20:10-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակարաններից մեկում, նախկինում ունեցած տարաձայնությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում երկաթյա առարկայով 3 անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել տանտիրուհու գլխին՝  պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, 2018թ. դեկտեմբերի 22-ին` ժամը 03:00-ի սահմաններում, 29-ամյա կինը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով 59-ամյա տաքսու վարորդին խնդրել է օժանդակել իրեն. կինը վերջինիս ավտոմեքենայով  ուղևորվել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղ,  ապօրինի մուտք գործելով գյուղի անասնագոմերից մեկը, գաղտնի հափշտակել է խոշոր չափերի հասնող՝ 780.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ 12 գլուխ ոչխար: Բացի այդ, 2019թ. հունվարի 19-ին` ժամը 01:30-ից մինչև 06:30-ն ընկած ժամանակահատվածում, 29-ամյա կինը, ապօրինի մուտք գործելով Նար-Դոս փողոցում գտնվող  հագուստի խանութ-սրահ, հափշտակել է հագուստներ, սպորտային կոշիկներ՝ պատճառելով խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր՝ 820.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև, 29-ամյա կինը, ՀՀ քաղաքացու անձնագիր հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2019 թվականի հունվարի 28-ին` ժամը 12:05-ից 13:30-ն ընկած ժամանակահատվածում, իր ծանոթին տեսակցելու պատրվակով հյուրընկալվել է վերջինիս և օգտվելով տանտիրոջ՝ հյուրասենյակից բացակայելու հանգամանքից, գաղտնի հափշտակել է նրա անձնագիրը, որը հետագայում ներկայացնելով՝ վարձակալությամբ վերցրել է 2 համակարգիչ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով /2 դրվագ/ և ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը: Իսկ 59-ամյա տաքսու վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: