Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ)
Հասարակություն

ԱՄՀ-ն Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը կավելացնի շուրջ 175 միլիոն դոլարով

ԱՄՀ-ն աշխատակազմի մակարդակով համաձայնեցնում է Հայաստանի «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում երկրորդ հերթական ստուգման արդյունքները, միջոցների ավելացման հայտը։ Առաքելության ավարտին կազմվող մամլո հաղորդագրությունները ներառում են ԱՄՀ աշխատակազմի թիմերի հայտարարությունները, որոնք փոխանցում են երկիր կատարած այցից հետո նախնական եզրահանգումները։  Մամուլի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

 

«Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Նեյթըն Փորթերի ղեկավարությամբ, 2020 թվականի մարտի 12-ից ապրիլի 8-ի ընթացքում քննարկումներ է անցկացրել ԱՄՀ-ի «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ իրականացվող Հայաստանի բարեփոխումների ծրագրի երկրորդ հերթական ստուգման շուրջ: Առաքելության ավարտին պրն. Փորթերն արել է հետևյալ հայտարարությունը.

«Ուրախությամբ հայտարարում ենք, որ ԱՄՀ աշխատակազմը ՀՀ իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել եռամյա «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ իրականացվող տնտեսական բարեփոխումների ծրագրի երկրորդ հերթական ստուգումը եզրափակելու շուրջ: Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ-ի Գործադիր խորհրդի հաստատմանը, որի կողմից հերթական ստուգման քննարկումը նախատեսվում է մայիսի կեսին: Աշխատակազմը առաջարկելու է նաև ԱՄՀ-ի կողմից Հայաստանին ուղղվող ֆինանսական օժանդակության 128.80 միլիոն ՓՀԻ-ով (շուրջ 175 2 միլիոն ԱՄՆ դոլար) ավելացում, ինչը «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում կուտակված փոխառության իրավունքներից օգտվելու իշխանությունների մտադրության հետ միասին, Խորհրդի նիստից անմիջապես հետո օգտագործման համար հասանելի կդարձնի 206 միլիոն ՓՀԻ (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար):

Այս ավելացումը հիմնավորված է վճարային հաշվեկշռի ֆինանսավորման հրատապ կարիքների համատեքստում, որոնք առաջացել են կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետևանքով: Նշված ֆինանսավորումը կհատկացվի բյուջեին՝ վարակի բռնկման գագաթնակետին հրատապ բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները հոգալուն ուղղված իշխանությունների ջանքերին օգնելու համար՝ այդպիսով պահպանելով Հայաստանի՝ տնտեսական ներուժի և ներառականության վերջին տարիների ձեռքբերումները:

«Ինչպես այլ երկրներում, համաշխարհային ներկա ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսության հեռանկարը առաջիկայում զգալիորեն թուլանալու է: Թեև կանխատեսումների անորոշությունը շատ բարձր է, քանի որ դժվար է կանխատեսել սահմանափակող միջոցառումների տևողությունը, 2020 թվականին սպասվում է -1.5 տոկոս տնտեսական աճ՝ հաշվի առնելով տեղաշարժման և գործունեության ներքին սահմանափակումները, արտաքին պահանջարկի զգալի նվազումը, ֆինանսական պայմանների խստացումը և համաշխարհային առևտրի և մատակարարման շղթաների խաթարումները:

«Իշխանությունները պատշաճ կերպով ուշադրությունը կենտրոնացրել են կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը զսպելու միջոցառումների և բնակչության կարիքների բավարարմանը Հայաստանի առողջապահական համակարգի պատրաստվածությունն ապահովելու վրա: Նրանք աշխատում են Առողջապահության նախարարությանը լրացուցիչ ռեսուրսներով և օրենսդրական իրավասություններով օժտելու ուղղությամբ՝ անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումներն արագացված կարգով ձեռք բերելու համար:

Աշխատակազմը ողջունում է նաև տնտեսական քաղաքականության միջոցով իշխանությունների արձագանքը, որի նպատակն է օգնել տնտեսվարողներին և խոցելի մարդկանց խուսափել ավելի տևական սոցիալ-տնտեսական վնասից: Նշված արձագանքը ձևակերպված է ՀՆԱ-ի մոտավորապես 2 տոկոսը կազմող հայտարարված մի խումբ միջոցառումների շուրջ, որոնք ներառում են տնտեսվարողներին իրացվելիության տրամադրումը, աշխատուժի ուղղակի սուբսիդիաները և խոցելի ֆիզիկական անձանց միանվագ տրանսֆերտները: Իշխանությունները հանձն են առել ապահովել, որ նշված ծրագրերն իրականացվեն ամուր կառավարմամբ և թափանցիկությամբ:

Աշխատակազմն իշխանություններին խրախուսում է այդ ծրագրերի իրականացումը շարունակական մոնիթորինգի ենթարկել՝ դրանց արդյունավետությունն ու արդար ծածկույթն ապահովելու համար: «2020 թվականին սպասվում է, որ բյուջեի պակասուրդը կավելանա մինչև ՀՆԱ-ի մոտավորապես 5 տոկոսը՝ եկամուտների նվազման և առողջապահության և տնտեսության աջակցության ուղղությամբ ծախսերի մեծացման հետևանքով: Առաջացող ֆինանսական ճեղքը կփակվի ԱՄՀ-ից և այլ գործընկերներից ֆինանսական միջոցներ ներգրավելով՝ կապիտալի ներքին շուկայի հասանելի միջոցները լրացնելու համար: Թեև ակնկալվում է, որ 2020 թվականին կառավարության պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը, ճգնաժամի մեղմմանը զուգընթաց՝ իշխանությունները հավատարիմ են պարտքի կայունության միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին, որոնցով նախատեսվում է միջնաժամկետ հեռանկարում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության աստիճանական նվազում՝ Հայաստանի հարկաբյուջետային կանոնին համահունչ, միաժամանակ հնարավորություններ պահպանելով ներդրումների և սոցիալական ծախսերի համար:

«ՀՀ կենտրոնական բանկն իր երկակի՝ գների և ֆինանսական կայունության ապահովման իրավասությունների շրջանակում, ձեռնարկեց կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամին արձագանքելու արագ քայլեր: Այն անհապաղ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը խթանելու և տնտեսական աշխուժությանն աջակցելու, սակայն պատրաստ է քաղաքականության ճշգրտմանը՝ կապիտալ արտահոսքի ճնշումների և փոխարժեքի անկանոն տեղաշարժերի դեպքում ֆինանսական կայունությունը պահպանելու համար: Ներքին ֆինանսական շուկաներն համավարակի սկզբից էլ ընդհանուր առմամբ անխափան են գործել, ինչին օգնել է ՀՀ ԿԲ կողմից իրացվելիության տրամադրումը: ՀՀ ԿԲ կարգավորման և վերահսկողական արձագանքը եղել է ֆինանսական կայունության, առողջ բանկային համակարգի և տնտեսական ակտիվության պահպանումը:

Աշխատակազմը ողջունում է կարճաժամկետ հատվածից հետո շարունակական տնտեսական բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների մտադրությունը՝ ուղղված ներառական և դիմակայուն աճի բարձրացմանը, սոցիալական ծախսերի երաշխավորմանը, ֆինանսական համակարգի տոկունության ամրապնդմանը և բիզնես մթնոլորտի և կառավարման կատարելագործմանը»:

Առաքելության նախնական եզրահանգումներից ելնելով՝ աշխատակազմը կկազմի զեկույց, որը ղեկավարության կողմից հաստատվելու դեպքում կներկայացվի ԱՄՀ Գործադիր խորհրդին՝ քննարկման և որոշման կայացման համար»։