Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ կրթական փոփոխությունը սկսվում է դասարանիցԻմ վերաբերմունքը Ադրբեջանից գնված նավթամթերքին․ Վահե Դարբինյան Ինչո՞ւ պետության միջոցները չեն հասնում թոշակառուներին. Ավետիք ՉալաբյանՉե՛նք լինելու չոքած, խաղաղության հասնելու ենք` հավասարը հավասար դիրքերից. Նարեկ Կարապետյան Գիտեր, որ կխփեմ նավթամուղին, գիտեի՞ք, որ նախարարի պաշտոնից դրա համար հանեցին Դեկտեմբերի 22-ը Էներգետիկի մասնագիտական տոնն էԳաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերըՓաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներին. Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հայտարարությունը՝ Սլովակիայի ԱԽ նախագահին և խորհրդարանին Թույլ կառավարման պատճառով բարձրանում են գները. «Մեր ձևով» ժողովրդական շարժումՆիկոլ Փաշինյանի թույլ և աղմկոտ ղեկավարության արդյունքում պետական պարտքը կրկնապատկվել է. Նարեկ ԿարապետյանՀայրենիքին հավատարմորեն ծառայած մարդիկ այսօր մոռացված են պետության կողմից․ Դավիթ ՀակոբյանԹոշակառուներին կանգնեցրել են փաստի առաջ․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամեն օր ոտնահարում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները. Էդմոն ՄարուքյանԹրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից. AP Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ի վերջո մեր երկրում Մայր Աթոռի դռանը քացի տվող սոցիո՞ւմն է հաղթելու, թե՞ հայկական Հայաստանի արժանապատիվ հասարակությունը. Վահե Հովհաննիսյան ԱՄՆ դեսպանին հետ կկանչեն, Փաշինյանը մտահոգ է Փաշինյանական իշխանությունը նոր արշավ է սկսելու ԶԼՄ-ների դեմ Ալիևը փախավ Պուտինի հետ հանդիպումից, իսկ Փաշինյանը դեռ լռում է Գործարկվել է նոր եռալեզու պորտալ՝ հայկական ապրանքանիշերի համար՝ www.borninarmenia.am
Քաղաքականություն

Համատեղ ջանքերիով կհասնենք անհրաժեշտ արդյունքի․ նախագահը զրուցել է Ֆրանսիայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Նախագահ Սարգսյանն ու դեսպան Լաքոտն անդրադարձել են նոր կորանավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում, այդ թվում՝ երկու երկրներում ստեղծված իրավիճակին, Հայաստանում և Ֆրանսիայում համավարակի տարածման կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նրանք մտքեր են փոխանակել նաև նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով տնտեսությանը հասցվող հսկայական վնասների, դրանց նվազեցման, տնտեսության վերականգնման, սոցիալական բեռի թեթևացման, աշխատաշուկայի խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների մասին: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում: Զրուցակիցներն ընդգծել են ներկայիս գլոբալ ճգնաժամի հաղթահարման հարցում ուժերի համախմբման, փորձի փոխանակման կարևորությունը՝ նշելով, որ արդյունավետ համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել անհրաժեշտ արդյունքի: Նախագահ Սարգսյանը խնդրել է նաև իր ողջույններն ու զորակցությունը փոխանցել Ֆրանսիայի նախագահ, իր բարեկամ Էմանուել Մակրոնին: