Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները
Շարունակում ենք ամփոփել շաբաթվա ընթացքում պաշտոնյաների՝ սոցցանցերում արված ամենասկանդալային գրառումները: Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պաշտոնյաների պարգևավճարներին ու նշել, թե ինչ կլիներ այն դեպքում, երբ պարգևատրումների փոխարեն գումարն ուղղվեր կարիքավորների խնդիրների լուծմանը: Գրառման տակ քննարկում է ծավալվել, որին միացել են նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը, Վահագն Թևոսյանն ու Արման Եղոյանը: «Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»,-գրել է Լենա Նազարյանը։ Միքայել Զոյլանը գրել է․ «Զառա ջան սրտանց ցանկանում եմ որ հաջորդ ընտրությունների արդյունքում դու լինես ԱԺ-ում կամ գործադիրում։ Էդ ժամանակ կխոսենք էս թեմայով։ Ու կասես քո կարծիքով ինչքան աշխատավարձ պետք ա ստանա պատգամավորը կամ նախարարը»։ Իսկ օգտատերերից մեկի մեկնաբանությանն էլ, թե աղքատությունը մեր ուղեղում է և մեկ նախարարը մեկ ամսում ստանում է օրը 12 ժամ գործարանում կանգնած աշխատող, սառը պանելի վրա թունավոր համեմունքներ փաթեթավորող, շաբաթական 6,5 օր աշխատող, օրվա մեջ 2 անգամ 15 րոպեանոց ընդմիջում ունեցող կնոջ գրեթե երկու տարվա աշխատավարձը՝ Նազարյանը պատասխանել էր հետևյալ կերպ․ «Դու պատկերացնո՞ւմ ես ամեն օր փաստաթուղթ ստորագրող մարդու պատասխանատվությունը։ Հա, դա նստած է անում ի տարբերություն ամբողջ օրը ոտքի վրա աշխատող մարդու, բայց նրան կարող են դատել սխալի համար։ Պատասխանատվության մասը լիովին անտեսում եք։ Ու սա շատ վատ է։ Շատ վատ է»։ Պարգևավճարների թեմայից զատ՝ այս շաբաթ Ֆեյսբուքյան գրառում էր կատարել նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա, մասնավորապես, գրել էր. «Երևանին չկպան. մայրաքաղաքը շարունակում է վարակ տարածել։ Արտադրական ճյուղերի կարանտինի մասին, պարզվեց, մեր պաշտոնյաները չեն էլ լսել։ Արդյունքն ակնհայտ է. կորոնավիրուսը հայտնվեց Դարոյինքում։ Իրականում այս արտադրությունը պիտի փակվի, ոտից գլուխ ստերիլիզացվի, նոր բացվի։ Չի արվում ու չի արվելու»։ «Կարգին հաղորդումից» հայտնի դերասան Աշոտ Մելոյանը, ով այժմ աշխատում է Երևանի քաղաքապետարանում, ֆեյսբուքյան իր էջում հայհոյանքով գրառում է արել. «Արա դե իսկականից սիկտիր սիկտիր մինչև վերջ։ Ժողովրդ»: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նրա գրառմամբ և կից գրել. «Այսպես է լինում, երբ դերասան կոլեգաիդ նշանակում ես պաշտոնի, որի հետ նա հազիվ թե կապ ունի…Հ.Գ. Շատերը գուցե տեղյակ չեն, որ Կարգին սքեթչերի դերասան Աշոտ Մելոյանը հիմա աշխատում է համայնքապատկան ՀՈԱԿում: Որո՞ւմ… թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ում:Հ.Գ. – պապա, բա ……ը ի՞նչ ա նշանակում»: ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դատավոր Աննա Դանիբեկյանի դատական նիստերից բացակայելու մասով: Հովհաննիսյանը մասնավորապես գրել է. «Եթե անկեղծ՝ բացի խղճմտանքից այս տիկինն այլևս որևէ էմոցիա չի առաջացնում։ Առողջություն ու հոգեկան անդորր Ձեզ, տիկին «դատավոր»։ Հ.Գ. Ինչպես միշտ լուռ է դատական իշխանության անկախության երաշխավորը` բարձրագույն դատական խորհուրդը` յուր նախագահի գլխավորությամբ: Այս մարմինը ոչ միայն որևէ կերպ իր դատավորներին չիպաշտպանում իշխանության ճնշումներից, այլ ընդհանրապես հետաքրքրված էլ չէ, որպեսզի ապահովի երկրում դատական իշխանության բնականոն գործունեությունը: Տիա՜րք, ամոթ ունենալը ձեզ չէր խանգարի։ Դա էլ 33 օրանի բժշկական տեղեկանքով չի»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...