Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
Քաղաքականություն

Դատապարտում ենք իշխանության ապազգային ու անմարդկային կրեմլահաճո քաղաքականությունը. «Սասնա ծռեր» կուսակցություն

«Սասնա ծռեր»  համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարաածել: Դրանում ասվում է.

«Ազատագրել Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) կրեմլակենտրոն կիսագաղութային համակարգի տիրապետությունից

2018 թ. համաժողովրդական ընդվզումն առաջնորդող խմբի մեղքով չլուծվեց մեր կյանքի հիմնական պրոբլեմը՝ Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) չազատագրվեց կրեմլակենտրոն կիսագաղութային համակարգի քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային տիրապետությունից։

Այդ ընդվզմամբ իշխանության եկած քաղաքական թիմը դարձավ կիսագաղութային համակարգի նախորդ ռեժիմների իրավահաջորդ և, բացառությամբ իրեն սպառած բռնության մեթոդի կիրառումից, բոլոր ասպարեզներում որդեգրեց նրանց քաղաքականությունը։

Ասվածը հատկապես ակնհայտ է Արցախի հարցում, քանի որ այն ՀՀ հիմնական ռազմավարական հարցն է։

Ցավով պետք է արձանագրենք, որ գործող իշխանությունն Արցախի հարցում նույնիսկ ավելի կրեմլահաճո է, քան իր նախորդները։ Նա պարզապես իր ձեռքերը լվացել է Արցախից և նրան բանակցությունների մեջ ներգրավելու իր անհեթեթ քաղաքականությամբ էլ ավելի է մեծացնում Արցախի օտարման ու աբխազացման վտանգը։

Պատահական չէ, որ համաճարակի պայմաններում Արցախում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին սկզբում հայտարարեց կիսագաղութային համակարգի արտաքին քաղաքականության գլխամասային գրասենյակը՝ ՌԴ ԱԳՆ-ն, ապա նույն տեսակետը կրկնեց նրա հայաստանյան մասնաճյուղը՝ ՀՀ ԱԳՆ-ն։

Միևնույն ժամանակ՝ ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր ժողովրդի քաղաքականապես ակտիվ հատվածն արդեն գիտակցում է, որ հայոց պետականությունը և Արցախի կեղծ անկախությունն անհամատեղելի են։

Համաճարակը, իր վտանգով և վնասով հանդերձ, շատերի համար ամբողջությամբ բացահայտեց կիսագաղութային համակարգի հակահայ և հակամարդ էությունն ու բնույթը։

Թերևս բոլոր ողջամիտ մարդկանց համար այլևս գաղտնիք չէ, որ ինչպես նախորդ ռեժիմների օրոք, այսօր ևս ազգային շահը, հայ մարդու և ՀՀ քաղաքացու կյանքն ու առողջությունը ստորադասվում են, երբ կշեռքի մյուս նժարին է դրվում կրեմլակենտրոն համակարգի շահը։

Արդեն միս ու արյուն է ստանում այն տեսակետը, որ եթե ուզում ենք ազատ ու արժանապատիվ ապագա ունենալ, ապա ազգային օրակարգի առաջնային խնդիր պետք է դարձնենք Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) ազատագրումը կրեմլակենտրոն կիսագաղութային համակարգից։

Դատապարտում ենք գործող իշխանության ապազգային ու անմարդկային կրեմլահաճո քաղաքականությունը և մեր ժողովրդին կոչ ենք անում պատրաստվել իրապես ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն (Արցախը ներառյալ) կառուցելու գործին։

Այս համատեքստում դիմում ենք Արցախի մարզում հաշվառված ՀՀ քաղաքացիներին և հորդորում ենք բոյկոտել ապրիլի 14-ին նշանակված ընտրությունների երկրորդ փուլը և դրա փոխարեն պատրաստվել համաճարակից հետո Ստեփանակերտի ռեժիմին տապալելու ու Արցախը ՀՀ-ին դե յուրե միացնելու խոչընդոտները վերացնելու գործողություններին»։