Ստեփանավանում 40-ամյա տղամարդը ծեծել է կնոջն ու 4 միլիոն դրամից ավելի փող հափշտակել (տեսանյութ)
Մարտի 14-ին Ստեփանավանում ավազակային հարձակում էր կատարվել։ Տուժողը 42-ամյա կին էր։ Եկեղեցու փողոցի նրա տուն դիմակավորված տղամարդ էր մտել, հարձակվել տանտիրուհու վրա, ձեռքերով հարվածներ հասցրել նրա դեմքին ու հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 4 միլիոն 200 հազար դրամից ավելի գումար։ Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվեց, որ տուժողի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։ Ստեփանավանի ոստիկանները ծանր հանցագործությունը բացահայտելու նպատակով հետախուզական տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին։ Հետևողական աշխատանքին միացան նաև մարզային ոստիկանության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները։ Իրավապահների համատեղ աշխատանքը ապրիլի 10-ին արդյունք տվեց։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ ավազակությունը կատարել է Ստեփանավանում բնակվող 40-ամյա մի տղամարդ։ Նա կնոջը ծեծելուց և փողերը հափշտակելուց հետո իր «Ժիգուլիով» ուղևորվել էր Երևան և 800 հազար դրամը գերազանցող պարտքը վերադարձրել։ Ձեռք բերված փաստական տվյալների հիմնավորմանը հաջորդեց կասկածյալի հայտնաբերումը։ Քրեական հետախույզները 40-ամյա տղամարդուն Ստեփանավանի Բաղրամյան փողոցից բերման ենթարկեցին բաժին, ապա ներկայացրին քննչական մարմնին։ Նա ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...