Նախագահ Սարգսյանը հեռավար զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանն ու դեսպան Լաքոտն անդրադարձել են նոր կորանավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում, այդ թվում՝ երկու երկրներում ստեղծված իրավիճակին, Հայաստանում և Ֆրանսիայում համավարակի տարածման կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նրանք մտքեր են փոխանակել նաև նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով տնտեսությանը հասցվող հսկայական վնասների, դրանց նվազեցման, տնտեսության վերականգնման, սոցիալական բեռի թեթևացման, աշխատաշուկայի խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների մասին: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում:
Զրուցակիցներն ընդգծել են ներկայիս գլոբալ ճգնաժամի հաղթահարման հարցում ուժերի համախմբման, փորձի փոխանակման կարևորությունը՝ նշելով, որ արդյունավետ համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել անհրաժեշտ արդյունքի:
Նախագահ Սարգսյանը խնդրել է նաև իր ողջույններն ու զորակցությունը փոխանցել Ֆրանսիայի նախագահ, իր բարեկամ Էմանուել Մակրոնին:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը