Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ)
Հասարակություն

«Լսիր և իմացիր ուրեմն դավաճան հուդա». Մաղաքիա վարդապետ Ամիրյանը՝ Ստյոպա Սաֆարյանին

ԳԱԵ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանն իր էջում գրում է. 

«Հատուկ Ստյոպա Սաֆարյանի և իր նման վայրահաչողների համար։ Ոմն տհաս և խոսքի բարոյականությունից զուրկ անձը(եթե կարելի է անձ համարել)բացահայտ խեղաթյուրում է Ամենայն Հայոց Հայրապետի մարդասիրական և հոգևոր պատասխանատվության հոգածության բարի վերաբերմունքը։ Առանց պրպտելու,արդեն իսկ պարզ է թե ինչ տերերի կամ ինչպիսի արժեհամակարգի է ծառայում, անհայրենիք և անթասիբ Ստյոպա Սաֆարյան անուն ազգանունով անձը։ Լավ, այդ մարդ արարած(այդպես եմ դիմում քանի որ ամեն դեպքում Աստուծո արարչության պտուղն ես) ինչքան կարող ես մաղձով և թույնով լցված լինել, որ համարձակվել ես այդքան ստոր և գռեհիկ լինել։ Չէ, դու այնքան ես հեռացել իրականությունից և քրիստոնեական արժեհամակարգից, որ սադուկեցիների և վայ օրենսգետների նման դու էլ կմեղադրեիր մեր Տիրոջը Իր Աստվածային առաքելության քարոզչության համար։Վայր իջիր տգիտությանդ վերին աստիճանից և Սուրբ Գիրք կարդա անմիտ մարդ, սերտիր Քրիստոսահաստատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Առաքելաշավիղ հայ հոգևորականության հիմնական քարոզչության առաքելության բանաձևը, որի հիմնասյունը՝ մարդկայինի հանդեպ հոգատարության և խնամքի դրսևորումն է։ Այնքան ես արմատացել տգիտության խավարի մեջ, որ կուրորեն չցանկացար տեսնել և լսել անգամ այս դժվարին օրերին Մայր Աթոռից հնչող աղոթքներն ու օրհնությունները, չփորձեցիր անգամ Հրաշափառ Հարության այս օրերին մնալ սիրո և ներդաշնակության մեջ(քո նմանը ինչ գիտի ինչ է սերը), այլ առավելությունդ համարեցիր դավաճան Հուդայի նման մի քանի արծաթով խեղաթյուրել Մայր Աթոռի տարածաց մարդկային մեծ դրսևորում պարունակող հաղորդագրությունը։ Մարդկային էթիկայի և բարոյականության չափանիշները անտեսելով զազրախոսեցիր նաև ասելով, իբր թե Կաթողիկոսին չի հետաքրքրում մյուս դատապարտյալների առողջական վիճակը։ Լսիր և իմացիր ուրեմն դավաճան հուդա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարիներ ի վեր հոգ է տանում բազմաթիվ դատապարտյալների՝ հոգևոր քարոզչություն իրականացնելով կալանավայրերում, սոցիալական բազմաթիվ օգտակարություն բերում նրանց ընտանիքներին։Մյուս զառանցանքներիդ չեմ անրադառնում, որովհետև իմաստուն խոսքն ասում է,.«Հաչացող շան ետևից քար չեն գցում» կամ ինչպես Աստվածաշունչն է ասում.«Մարգարիտը խոզերի առջև չեն նետում»։Առայժմ այսքանը։ Պապանձվեք»։