Ամբոխի միջոցով տեղի ունեցած ցանկացած հեղափոխություն մետաֆիզիկական իմաստով անաստված բնույթ ունի. Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին օրերին սոցիալական ցանցերում Հայ Առաքելական եկեղեցու հասցեին արվող գրառումներին:
Հեղափոխականների թիրախներից մեկը եկեղեցին է, քանզի ցանկացած հեղափոխական գործընթաց ուղղված է ավանդական ինստիտուտների և արժեքների՝ եկեղեցու, ընտանիքի, պետական կառավարման ռեժիմի, արտաքին հարաբերությունների վեկտորի դեմ։
Հեղափոխությունը սեռական կյանքում առկա խնդիրներով պայմանավորված սուբլիմացիոն էներգիայի պոռթկման հետևանք է և չի կարող հակաավանդական չլինել։ Կին–ամբոխը տրվում է տղամարդ–ամբոխավարին՝ սադո-մազոխիստական ոչ ավանդական տարբերակով։ Դա ատելության հիմքի վրա կառուցված սեռական ակտ է, որն անընդհատ տեսարաններ է պահանջում զոհերի տեսքով։
Երբ տեսարանները չեն արդարացվում, զոհի դերում հայտնվում է ամբոխավարը։ Սադիստի ու մազոխիստի տեղերն այդ փուլում փոխված են լինում։ Հեղափոխական ավանդույթն այդտեղ խախտվում է։
Հակաավանդականությունը հեղափոխությունների գլխավոր այցեքարտն է։
Հեղափոխության նպատակները վեհ են, գործիքները՝ ստոր, արդյունքները՝ ողբերգական։ Իրական հեղափոխությունը հետո է լինում։ Նախևառաջ մտքի, գաղափարների, համակարգերի ու արժեքների առումով։
Պարադոքսն այն է, որ հեղափոխականներն իշխանության գալուն պես դառնում են ռեակցիոն։ Նրանք, օրինակ, եկեղեցու դեմ են դուրս գալիս ռեֆորմացիա անելու հավակնությամբ, բայց քանի որ գաղափարապես դատարկ են լինում ու օգտապաշտ, ուստի ընդամենը կռիվ են տալիս եկեղեցապատկան նյութական արժեքները խլելու համար։ Այդպես եղավ և՛ ֆրանսիական, և՛ բոլշևիկյան հեղափոխությունների ժամանակ։
Եկեղեցին վերափոխվում է և նոր սոցիալական դոկտրին որդեգրում ամեն մի հեղափոխությունից հետո, բայց հետհեղափոխական աշխարհիկ իշխանության քայլերի ու առողջ հասարակության ճնշման արդյունքում։
Ամբոխահաճ հեղափոխականները որևէ հիմնարար փոփոխության ունակ չեն։ Նրանց հետաքրքրությունը մատերիալիզմի շրջանակներում է։
Քերի՛ր ցանկացած հեղափոխականի և տակից դուրս կգա Ծապլվարից փող պահանջող ընկեր Փանջունին»,- գրել է Թևանյանը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...