«Ես առաջարկում եմ բոլոր պետություններին ռազմական բյուջեները 10-15%-ով կրճատելու պարտավորություն ստանձնել». Գորբաչովի հոդվածը Time-ում
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն ամերիկյան Time պարբերականում տպագրված իր հոդվածում աշխարհի բոլոր պետություններին կոչ է արել ռազմական բյուջեները 10-15%-ով կրճատելու պարտավորություն ստանձնել, քանի որ կորոնավիրուսի համավարակը պարզ ցույց է տվել, որ միջոցները ռազմական նպատակներից պետք է ուղղել մարդկանց անվտանգության ապահովման ոլորտ:
ԽՍՀՄ առաջին և միակ նախագահը գրում է, որ այժմ առաջին տեղում պետք է լինի մարդու անվտանգությունը, սննդի և ջրի մատակարարումը, շրջակա միջավայրի պահպանումը: Քաղաքական գործչի կարծիքով՝ պետք է արմատապես փոխել անվտանգության մասին պատկերացումները, որը մինչև հիմա հիմնականում ընդհանրացվում է ռազմական ոլորտի հետ:
«Սակայն բոլոր ջանքերն էլ կձախողվեն, եթե կառավարությունները շարունակեն հսկայական միջոցներ ներդնել սպառազինությունների մրցավազքում: Այսօր առավել քան պարզ է. պետք է վերաբաշխել միջոցները, ռազմական նպատակներից դրանք ուղղել նպատակների, որոնք կապված են մարդու անվտանգության հետ»,-համոզված է Գորբաչովը:
Նա խոսում է նաև «ռազմավարություն մշակելու, պատրաստվելու, ծրագրելու, պահուստներ ստեղծելու» անհրաժեշտության մասին` հանուն մարդկանց անվտանգության: Նրա կարծիքով՝ դրա համար պետք է պատասխանատվություն կրեն երկրների առաջնորդներն ու ղեկավարները բոլոր մակարդակներում:
ԽՍՀՄ նախկին առաջնորդը կրկին ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ համաշխարհային քաղաքականությանը, միջազգային հարաբերություններին և քաղաքական մտածողությանը հարկավոր է ապառազմականացում, և նշել է այդ հարցը ամենաբարձր միջազգային մակարդակով քննարկելու անհրաժեշտությունը:
«Հենց այդ պատճառով ես կոչ եմ արել իրավիճակը կայունանալուց հետո ՄԱԿ-ի արտակարգ նիստ հրավիրել: Խոսքը պետք է լինի համաշխարհային օրակարգի ամբողջական վերանայման մասին: Կոնկրետ ես առաջարկում եմ պետություններին պարտավորություններ ստանձնել ռազմական բյուջեները 10-15%-ով կրճատելու մասին: Դա ամենաքիչն է, որ պետք է արվի այսօր»,-գրել է Գորբաչովը:
Նա կարծում է, որ համավարակը բոլոր երկրներին նույն սպառնալիքի առաջ է կանգնեցրել, «և ոչ ոք միայնակ ի վիճակի չէ հաղթահարել այն»: Գորբաչովի գնահատականներով՝ կորոնավիրուսն ամենաուժեղը հարվածում է չունևոր խավին և խորացնում է անհավասարությունը: Միևնույն ժամանակ այս մարտահրավերի պատասխանը չի կարող «ազգային» լինել, և «որպեսզի աշխարհը համավարակից հետո իրոք փոխվի դեպի լավը, անհրաժեշտ է համաշխարհային ռազմավարություն` համաձայնեցված բոլորի ջանքերով»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...