Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ)
Հասարակություն

Մենք միասին կանգնած ենք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում. Արթուր Դավթյանը շնորհավորել է ոստիկաններին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ոստիկանության օրվա առթիվ: Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես նշվում է. «Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, ՀՀ դատախազության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ, որը մասնագիտական տոն լինելուց առաջ նախ համակարգի կայացվածության և մեր պետականության ամրապնդման, ներքին անվտանգության ակունքներում վերջինիս կանգնած լինելու խոսուն վկայությունն է: Ձեր ներդրումը մեր երկրում ժողովրդավարության, իրավակարգի և օրինականության,  քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի պահպանման առաքելության մեջ դժվար է գերագնահատել: Առաքելություն, որ Ոստիկանությունն այսօր իրականացնում է պատվի և պատասխանատվության մեծ զգացումով՝ արդարորեն վաստակելով մեր հանրության վստահությունը, հարգանքն ու պատկառանքը: Հատկապես ներկայիս ժամանակաշրջանում հասարակության ուշադրության կենտրոնում էր արտակարգ իրավիճակով պայմանավորված քաղաքացիների հետ  ոստիկանների ամենօրյա անխոնջ աշխատանքը: Դրա շնորհիվ, մեր աչքի առջև, նաև ի դեմս շարքային ոստիկանի ու ոստիկանության սպայի, հիրավի, վերարժևորվում է նոր, իր ժողովրդի հոգսով ապրող, նրան սրտակից ու կարեկից, անհրաժեշտության դեպքում հանուն համընդհանուր բարօրության՝ սեփական առողջությունը վտանգի տակ դնելով օր ու գիշեր իրեն վերապահված դիրքում, հենակետում իր պարտականություններն արժանապատվորեն կատարող հանրային ծառայողի կերպարը:Այսպիսի գնահատանքն, անշուշտ, ոչ միայն գոհանալու, այլ նաև ավելի պատասխանատվությամբ գործելու ազդակ է, որովհետև սահմանվում է աշխատաոճի, մարդկանց հետ հաղորդակցության, համակարգի առջև դրվող խնդիրների լուծման մի նոր, ավելի բարձր նշաձող, որն ամեն օր հաղթահարելու կարևորությունը, վստահ եմ, գիտակցում է յուրաքանչյուր ոստիկան:    Մենք միասին կանգնած ենք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում: Իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելումը դրանց դեմ անողոք և անզիջում պայքարը շարունակում է մնալ մեր ընդհանուր առաջնահերթությունը: Այս խնդրի լուծման ճանապարհին իրավապահ բոլոր օղակների միջև ներկայումս ձևավորված համագործակցության բարձր մակարդակը երաշխավորում է այդ պայքարում մեր՝ այլընտրանք չունեցող շարունակական հաղթանակը:  Ոստիկանության սիրելի՛ աշխատակիցներ,Կրկին շնորհավորելով մասնագիտական այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ առաջին հերթին բնականոն ծառայություն և անդադար ձեռքբերումներ ինչպես անձնական ու ընտանեկան կյանքում, այնպես էլ ձեր բարդ, պատասխանատու և պատվաբեր աշխատանքում՝ հանուն մեր պետության և ժողովրդի բարօրության, անվտանգության և հանուն մեր վերելքի անխափան երթի»: