Տպավորություն է, որ նպատակը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն է․ Գեւորգ Կոստանյան
Տպավորություն է, որ նպատակը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն է․ Գեւորգ Կոստանյան
Ես նույնպես ունեմ այնպիսի տպավորություն, որ Մարտի 1-ի գործով այս ամբողջ գործընթացի նպատակը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն է։ Այս մասին «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդաշարին հայտարարել է նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
Գ․Կոստանյանը զուգահեռներ է անցկացրել 2008-ի մարտի 1-ից հետո եւ մեր օրերում հայտարարված արտակարգ դրությունների միջեւ, պարզաբանել, որ իշխանությունն այդպիսի լուծման է գնում, քանի որ սովորական ռեժիմներով չի կարող ապահովել բնակչության անվտանգությունն ու պետության բնականոն գործունեությունը եւ արտակարգ դրություն է հայտարարում, սահմանափակում է մարդկանց ազատությունները սահմանադրական կարգը պաշտպանելու համար․ «Սահմանադրական կարգին սպառնալիքի դեպքում հայտարարվում է արտակարգ դրություն եւ սահմանադրական կարգը չի կարող տապալվել սահմանադրական կարգը պաշտպանելու համար», ասել է նախկին գլխավոր դատախազը։
«Մարտի 1-ի նոր տեսագրություններ են ի հայտ եկել եւ բոլորս էլ տեսել ենք, որ ցուցարարների միջից զինված մարդիկ են կրակում ոստիկանների ուղղությամբ, այսինքն՝ անհրաժեշտություն է ծագում նույն ցուցարարներին պաշտպանել պրովոկատիվ իրավիճակից։ Եվ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր հանգեցնել սահմանադրական կարգի տապալման։
Եթե 2008-ի մարտի 1-ին ես լինեի գլխավոր դատախազը քրեական գործ կհարուցեի նախագահի նկատմամբ, եթե նա չհայտարարեր արտակարգ դրություն։ Որովհետեւ արտակարգ դրություն հայտարարելը ոչ միայն նախագահի իրավունքն է, այլեւ պարտականությունը, որի չկատարելը կարող էր հանգեցնել պատասխանատվության», ասել է Գեւորգ Կոստանյանը։
Գ․Կոստանյանի խոսքով՝ այդ դատավարության ժամանակ տեղի ունեցած մի կարեւոր դրվագով իմաստազրկվել է անձնական երաշխավորության ինստիտուտը։
Նա հիշեցրել է, որ Արցախի 2 նախագահներն են ներկայացել դատարան եւ երաշխավորել Ռ․Քոչարյանի համար, քանի որ, ըստ նրա, մեր իրականության մեջ նրանցից ավելի բարձր հեղինակություն դժվար է պատկերացնել, այնուհանդերձ նրանց միջնորդությունը դատարանի համար վճռորոշ չի եղել։
«Իսկ եթե Հռոմի պապը երաշխավորեր, ի՞նչ էին անելու», հարցրել է նա։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...