Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

«ԿԳՆՍՆ-ում միֆեր են պտտվում, որ ուսուցիչը ռոբոտ է ու չունի անձնական կյանք». ուսուցիչները զայրացած են որոշումից

Ուսուցիչների շրջանում բուռն դժգոհությունների տեղիք է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ օրեր առաջ կայացրած որոշումը, համաձայն որի ուսուցիչները պարտավոր են մինչեւ ապրիլի 20-ը «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»–ի էլեկտրոնային մատյանում լրացնել երկրորդ կիսամյակի սկզբից մինչեւ մարտի 13-ը նշանակված գնահատականները:

«Հաշվի առնելով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը`դպրոցն իրավասու է ընտրել ամենահարմար եղանակը եւ աշխատանքն իրականացնել օպերատորների կամ առանձնացված պատասխանատու անձի միջոցով կամ ներգրավելով ուսուցիչներին»,–ասված է ԿԳՄՍ–ի տարածած հայտարարությունում։

Բանն այն է, որ ուսուցիչներն այս ընթացքում գնահատականներն արդեն իսկ անցկացրել են նախարարության հետ պայմանագիր ունեցող dasaran.am կրթական ծրագրի օնլայն հարթակում, որը միավորում է Հայաստանի եւ Արցախի 1,488 պետական հանրակրթական դպրոց եւ ունի 1,214,409 գրանցված բաժանորդ (աշակերտ, շրջանավարտ, ծնող, ուսուցիչ եւ տնօրեն)։

ԿԳՄՍ–ի տարածած հայտարարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արձագանքել է շուրջ 700 օգտատեր, որոնց գերակշիռ մասը չի թաքցրել որոշման վերաբերյալ իր վրդովմունքը։

«ԿԳՆՍՆ-ում միֆեր են պտտվում, որ ուսուցիչը ռոբոտ է ու չունի անձնական կյանք, այլ կենցաղային աշխատանքներ եւ վերջապես հանգստի իրավունք։ Բացի այդ, վարչապետը կոչ է անում սահմանափակել շփումները, այնինչ դուք դրդում եք մարդկանց գնալ դպրոց ու ինչ-որ ձեւ մատյանների ինֆորմացիան վերցնել»,–գրել է օգտատերերից մեկը։ Մեկ այլ օգտատեր էլ հիշեցրել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմ է, եւ ուսուցիչները աշխատանքի չեն գնում։

«Բոլորդ գիտեք, որ գործող տրանսպորտ չկա, տեղաշարժման խնդիր կա։ Հետաքրքիր է, թե մատյանները ո՞նց ենք վերցնելու։ Իսկ կասե՞ք օպերատորը քանի աշակերտի գնահատական կարող է մուտքագրել՞»,–գրել է նա։

Ուսուսիչներից մեկն էլ առաջարկել է մատյանները նկարել եւ ուղարկել նախարարություն.

«Թող դպրոցներից նկարեն ուղարկեն ԿԳՄՍ նախարարություն, այնտեղ նստած ոչինչ չանողները, ովքեր ստանում են պարգեւավճարներ, անցկացնեն էլ. մատյան, իրենց է պետք, թող իրենք էլ անեն։ Այս գործը չի բարձրացնում կրթության որակը»,–մեկնաբանել է ուսուցիչը։

Նշենք, որ այս ընթացքում շատ ուսուցիչներ եւ աշակարտներ դժվարանում են կազմակերպել հեռավար ուսուցում, քանի որ չեն տիրապետում կամ չունեն համապատասխան տեխնիկական հմտություններ։ Շատերն էլ պնդում են, որ հեռավար ուսուցումն իրեցից շատ ժամանակ եւ էներգիա է խլում։

Այս կապակցությամբ ուսուցիչներից մեկը մի մեկնաբանություն է արել.

«Իմ ութ տարեկան երեխան այսօր ինձանից նեղացած քնեց, որովհետեւ իր խոսքերով ասած՝ «ես իմ աշակերտներին ավելի շատ եմ սիրում, քան իրեն»։ Ժամանակ թողեք,որ նաեւ մայր մնանք, ոչ թե էլեկտրոնային գրագիր դառնանք»,–գրել է նա։

Պարզվում է, ԿԳՄՍՆ–ի այս որոշումը պայմանավորված է «Dasaran.am» կրթական ծրագրի ղեկավարության հետ ունեցած տարաձայնություններով։

Նշենք, որ ապրիլի 10–ին դատախազությունը հայտարարեց «Dasaran.am» կրթական ծրագրին հատկացված դրամաշնորհային ծրագրի գործընթացում առանձնապես խոշոր չափերի առերեւույթ հափշտակության դեպքի մասին։

ՀԿ-ի կողմից անապրանք փաստաթղթեր ձեռք բերելու հանգամանքն, ըստ դատախազության հաղորդագրության, առերեւույթ վկայում է դրամաշնորհային պայմանագրերով սահմանված պահանջների խախտման, այն է՝ նախատեսված ֆինանսական աջակցության գումարները վերոնշյալ չափով պայմանագրով նախատեսված նպատակներով չօգտագործելու եւ կազմակերպության ծառայողների կողմից հնարավոր վատնելու մասին։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեկանա գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը:

Չնայած հարուցված քրեական գործին՝ «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով տեխնոլոգիական լուծում տալ եւ աշակերտների գնահատականները Dasaran.am կայքից փոխանցել նախարարության կողմից գործարկված նոր էլեկտրոնային մատյանին։

Խնդրին անդրադարձել է նաեւ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։

«Միանգամայն խելամիտ առաջարկ է Սուրեն Ալոյանի առաջարկը, ԿԳՄՍ նախարարությունը պարտավոր է ընդառաջել այս նախաձեռնությանը՝ ելնելով 38000 ուսուցիչների շահերից ու պահանջներից։ Սակայն մի կարեւոր հարց է ծագում, թե dasaran-նն այս գործը տարիներ շարունակ արդեն իրականացնում էր ու մանկավարժները դրան ընտելացել էին, ի՞նչ կարիք կար այս գործընթացը տալ ԿՏԱԿ ՊՈԱԿ-ին, ինչո՞ւ եք սեւեռվել արդեն կայացած այս մասնավոր կառույցը քանդելու վրա, որը 10 տարում պետությունից ստացել է ընդամենը 210մլն դրամ, իսկ ԿՏԱԿ-ը տարեկան ստացել է 800մլն-ից ավել դրամ, բայց այս գործը չի արել ու հիմա մասնավոր կառույցն ուժեղացնելու փոխարեն, նույն նպատակի համար պետական միջոցները պարզապես վատնում եք, ինչո՞ւ։ Էլ չեմ ասում, թե ինչ անելանելի վիճակի մեջ եք դնում մանկավարժներին, ո՞նց եք պատկերացնում այդ աշխատանքը։

Սա ի՞նչ վերաբերմունք է մանկավարժների նկատմամբ։ Ինչո՞ւ եք վտանգում մանկավարժների առողջությունը»,–գրել է Անահիտ Բախշյանը։