Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
Քաղաքականություն

Չենք կարողանալու համաձայնության գալ, որ այս կենսաթոշակի դեպքում պատգամավորի այս աշխատավարձը նորմալ է. ԱԺ նախագահ

Տարբեր վճարման սանդղակներ կան, եւ կա սկզբունք աշխարհում, որ վարձատրության չափը պայմանավորվում է նաեւ պատասխանատվության չափով: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան՝ անդրադառնալով պարգեւավճարների թեմային:

«Որքան շատ բան է կախված այդ մարդու որոշումներից, այնքան շատ է նա վճարվում: Հիմա պետական համակարգում մոտավորապես այս տրամաբանությամբ, կամ օրենքով  սահմանված սանդղակ: Անշուշտ, սա չափազանց չոր մոտեցում կլիներ, եթե միայն այսքանով սահմանափակվեի, որովհետեւ կա նաեւ մեդալի մյուս կողմը: Այնուամենայնիվ իրողություն կա, անապահով խավի հետ անհամամասնություն կա եւ չի կարելի այդպես չոր ասել, որ եթե պատասխանատվության չափը շատ է, օրինակ, օրենք ես ընդունում, ուրեմն դու պետք է ստանաս չգիտեմ 10 մլն դրամ, իսկ կենսաթոշակառուն՝ 30 հազար դրամ: Մի քիչ ողջախոհության սահմաններում սա պետք է լինի: Բայց չենք կարող անտեսել, որ եթե մարդկանց պատասխանատվության չափը շատ է, ուրեմն պետք է բարձր վճարվեն:

Սա առավել ցայտուն է գործադիր իշխանության դեպքում, երբ մենք կարիք ունենք բարձր պրոֆեսիոնալների, եւ օրինաչափ է, որ բարձր պրոֆեսիոնալների հիմնական մասը այս կամ այն կերպ նաեւ մասնավոր սեկտորում աշխատում են եւ շատ բարձր աշխատավարձ են  ստանում: Մենք պետք է կարողանանք այդ մարդկանց պահել պետական համակարգում»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ հեղափոխության արդյունքում իշխանության եկածները պետք է նվիրյալներ լինեն, ԱԺ նախագահն արձագանքեց. «Այո, իհարկե, պետք է լինեն նվիրյալներ, առանց դրա չի կարող լինել, որովհետեւ այս ամենը խարսխված է նաեւ արժեքների վրա, ծառայելու պատրաստակամության վրա: Ի վերջո, առանց նվիրյալ լինելու չես կարող ծառայել, բայց միաժամանակ, ծայրահեղությունների մեջ չպետք է ընկնել: Այդ նույն ծառայողը պետք է իմանա, որ չունի այս-այս կենցաղային խնդիրները, որ արժանապատիվ վճարվում է: Որովհետեւ ի վերջո, կարող է մի օր ասել՝ այսքան ծառայեցի, հիմա էլ գնամ մասնավորում աշխատեմ, թող մեկ ուրիշը ծառայի իմ տեղը: Ես դա արդարացված եմ համարում:

Ես մի կարեւոր հանգամանք. Եթե մենք տեսնենք, որ չեն գործադրվում ջանքեր կենսաթոշակը, ուսուցչի, բուժաշխատողի, ոստիկանի աշխատավարձը բարձրացնելուն եւ դա միայն ուղղվում է նախարարի, փոխնախարարի կամ պատգամավորի պարգեւավճարին, սա շատ մեծ խնդիր կլինի: Այս դեպքում ես արդարացված կհամարեմ բոլոր հնարավոր քննադատությունները:

Բայց մենք տեսնում ենք, որ այս քայլով, երկրորդ քայլով, 16-րդ քայլով, արվում են քայլեր ավելացնելու մեր հասարակության տարբեր խաբվերի բարեկեցության աստիճանը: Բավարա՞ր է եա, իհարկե, ոչ, երբեք չի կարող բավարար լինել: Հիմա եթե թոշակի  30 հազարը մենք դարձնենք 40 հազար, 60 հազար, անգամ 120 հազար, միեւնույն է դա բավարար չի, որովհետեւ լավ կլիներ, որ կենսաթոշակը լիներ 400 հազար:

Բայց մենք կարող ենք այս ողջ խճանկարը հավաքելով ինչ-որ ողջամտության սահմաններում հավասարակշռության կետի կանգնել: Ընդ որում, այդ հավասարակշռության կետն էլ յյուրաքանչյուրիս համար տարբեր է լինելու: Եվ չենք կարողանալու համաձայնության գալ, որ պայմանական այս կենսաթոշակի դեպքում պատգամավորի այս աշխատավարձը նորմալ է:

Ծառայությունը ծառայություն, բայց ինչ-որ մեկն ունի հիփոթեքային վարկ: Չէ որ սրանք էն մարդիկ են, որոնք չունեն իրենց բիզնեսները, այլ եկամուտները: Իրենք աշխատում են այստեղ, ջարքեր են գործադրում, որ լավացնեն մարդկանց կյանք այս կամ այն ոլորտում, եւ դրա համար վճարվում են: Կա սահմանված աշխատավարձ, եւ կա օրենքով, բյուջեով նախատեսված 30 տոկոսի չափով պարգեւավճար: Սա վերաբերում է բոլոր պետական ծառայողներին անխտիր»: