Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

ԵՄ-ն 456.500 եվրո օգնություն կտրամադրի Հայաստանին

Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով: Աջակցությունը կտրամադրվի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում։ Ինչպես տեղեկացրին «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրից, այդ մասին հայտարարվեց EU-GAIA ծրագրի Խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում, որի ընթացքում հաստատվեց COVID-19 պանդեմիայի բռնկման համատեքստում ֆերմերներին և արտադրողներին աջակցելու անհապաղ միջոցառումների ծրագիրը:

 

«Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի` առաջարկվող գործողությունները համահունչ են ճգնաժամային իրավիճակում ՀՀ կառավարության` Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նպատակներին. այն է՝ դարձնել Հայաստանի գյուղատնտեսությունն առավել արդյունավետ և կայուն կանաչ տնտեսության զարգացման համատեքստում:

Ծրագրով առաջարկվող հատուկ գործողությունները ներառում են երկանիվ տրակտորների և տնկիների տրամադրում, Կառավարության աշխատակազմի կարողությունների զարգացում, գյուղատնտեսական փոքր սարքավորումների և գործիքների տրամադրում, հետ-բերքահավաքում ներգրավված դերակատարներին աջակցություն, Էկոնոմիկայի նախարարության աջակցության ծրագրերի մասին բուկլետների հրատարակում, արտադրության ընթացքում վիրուսի անվտանգության կանոնների մասին իրազեկում, տեխնիկական աջակցություն (հեռավար մասնագետների խորհրդատվություն և բիզնես մոդելների մշակում) Կառավարության կողմից պոտենցիալ ֆինանսական օժանդակություն ստացող արտադրողներին, հատկապես անապահով խավերին:

Ներկայացված կարճաժամկետ և միջնաժամկետ միջոցառումները ֆինանսավորվելու են EU-GAIA ծրագրի ներկայիս միջամտության տրամաբանության և բյուջեի շրջանակներում։ Միջոցառումներն ուղղված են հատկապես ծրագրի թիրախային մարզերում ստեղծված իրավիճակում առավել սոցիալ-տնտեսական խոցելի խմբերի համար: Միջոցառումներն առաջարկվել եւ իրականացվելու են Ավստրիական զարգացման գործակալության եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։

EU-GAIA ծրագրի Խորհրդատվական հանձնաժողովի նիստը նախագահում էին Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան և Միջազգային օգնության / համագործակցության հարցերով պատասխանատու Անդրեա Բագիոլին: Առցանց հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արտյոմ Շահվերդյանը, Ավստրիական զարգացման համագործակցության երեւանյան գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսը, ՄԱԶԾ ծրագրի ղեկավար Կարեն Հարությունյանը և այլ ներկայացուցիչներ:

Անդրադառնալով Խորհրդատվական հանձնաժողովի նիստի արդյունքներին՝ Անդրեա Բագիոլին հիշեցրեց, որ EU-GAIA ծրագրի միջամտությունը նաև հաշվի է առնում կլիմայի փոփոխության մեղմացման և ադապտացման (հարմարվողականության) միջոցառումները, ներառյալ կլիմայի փոփոխության հանդեպ դիմացկուն սերմերի ներդրումը, բնական ռեսուրսների կայուն կառավարումը և կենսաբազմազանության պաշտպանությունը, ռեսուրսախնայող  (էներգաարդյունավետ) տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի խթանումը: Այս առումով, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտում COVID-19 ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված համապարփակ աջակցության միջոցառումների շրջանակներում կարող են ներառվել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի առաջարկությունները, այն է՝ սկսել քննարկումները մերձափնյա եւ անտառաշերտ գոտիներում լայնածավալ ծառատունկ իրականացնելու ուղղությամբ, որպես խոցելի խմբերի անմիջական սոցիալ-տնտեսական աջակցության միջոց, ինչպես նաեւ ստեղծել համընդհանուր կապ Սեվանի լճի տարածաշրջանում գյուղատնտեսական միջամտությունների և ջրի մաքրման նախագծի միջև: