Այս ապօրինի և խիստ քաղաքական որոշումը միայն Աննա Դանիբեկյանինը չէ. Նարեկ Մանթաշյան
Արդեն տևական ժամանակ է ինչ դատավոր Աննա Դանիբեկյանը ապօրինի կալանքի տակ է պահում Նախագահ Քոչարյանին, սակայն այս ապօրինի և խիստ քաղաքական որոշումը միայն Աննա Դանիբեկյանինը չի այլ նաև նրան այս ամենին ուղղորդողներինը և այս անպատժելիության մթնոլորտը խրախուսողներինը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը:
Նա մասնավորապես նշել է. «Սակայն այս ամենի համատեքստում մի կարևոր ու առանցքային մարդ կա, ով իր կենսագրության տարբեր փուլերում կատարել է խիստ կասկածելի գործարքներ և կայացրել վճիռներ, այդ մարդը Երևանի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն է:
Ինչով է հայտնի Մկրտչյանը: Այդ նույն Մկրտչյանի ձեռամբ է կալանավորվել Արգիշտի Կիվիրյանը, ինչի արդյունքում ՄԻԵԴ ը պետությանը պարտավորեցրել է փոխհատուցել, այդ նույն Դատավորը կալանավորեց Հաց Բերողին և պատահական չէ, որ Հաց բերողը իր գրության մեջ հենց այս անունն էր գրել. «իմ մահվան մեջ կմեղադրեք Արթուր Մկրտչյանին»:
Անցան ժամանակներ, իշխանափոխություն, Աննա Հակոբյանը այցելեց Հաց Բերողի ընտանիքին, իսկ նրան դատող դատավորը պատժվելու փոխարեն դարձավ դատարանի նախագահ (կարրծում եմ բոլոր իշխանություններն էլ սիրում են մութ անցյալին գերի ընկած դատավորներ, ովքեր կկատարեն իրենց ցանկացած քմահաճույք):
Հիմա նախագահ Քոչարյանի գործով Աննա Դանիբեկյանի վերջին արձակուրդ-վիրահատություն-հետվիրահատություն-արձակուրդ գարշելի ու նաև զավեշտալի օպերացիան, որն ուղղված էր գործը ձգձգելուն, միայն Աննայի կամ Նիկոլի պատասխանատվության հարցը չէ, այս կեղտոտ գործելավոճը ամբողջությամբ հովանավորվում է Արթուր Մկրտչյանի կողմից, նա օրենքով պետք է Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկի հիման վրա գործը մակագրեր այլ դատավորի, սակայն չի արել ու չի անում: Եթե Արթուրի հույսն այն է որ հաջորդ իշխանությունների օրոք նա Նիկոլին կդատի ու կմաքրի իրեն, ապա սխալվում է, մեզ պետք չեն չարչի դատավորներ. դատվելու եք...»:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը