Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Ան ո՛չ մէկ կապ ունի Հայաստանէն ներս ստեղծուած ներկայ կացութեան հետ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն. 168.am

168.am–ը գրում է. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում օրերս ներկայացված էր նրա խոսքերից մեկը: Գրառումը վերնագրված էր՝ «Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԿՈՂՄԷ ՅՈՐԴՈՐ ՈՒ ԳՆԱՀԱՏԱՆՔ ՄԵՐ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐՈՒՆ», որում ասվում էր.

 «Այսօր, որեւէ ժամանակէ աւելի Հայ Եկեղեցին ժողովուրդին հետ պէտք է ըլլայ՝ հոգեւոր սնունդ հայթայթելով, կարիքաւորներուն օգնելով եւ ժողովուրդին ծառայելով։ Ա՛յս է հայ հոգեւորականին կոչումը։ Դուք, սիրելի հոգեւոր հայրեր, այս ոգիով թրծուեցաք Անթիլիասի մէջ եւ կոչումի խոր գիտակցութեամբ կը ծառայէք։ Մօտէն կը հետեւինք ձեր հովուական աշխատանքներուն։ Բարձրօրէն կը գնահատենք ձեր ծառայական նուիրումը։ Թող մեր Տէրը Քրիստոս վարձահատոյց ըլլայ ձեզի։ Աղօթեցէք մեր ժողովուրդի զաւակներուն համար»։

 Արամ Ա կաթողիկոսի այս գրառումը սոցիալական ցանցերում՝ ֆեյսբուքում,  շատերը մեկնաբանեցին որպես աջակցություն ՀՀ իշխանություններին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և թիկունքից հարված Ն․Օ․Ս․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին, որի դեմ ՀՀ իշխանությունների ևմերձիշխանական մի շարք ուժերի կողմից կրկին կոշտ արշավ է սկսվել:

Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսԳարեգին Երկրորդի դեմ հեղափոխությունից հետո սա երկրորդ արշավն է, որի առիթը հանդիսացավ այն, որ NEWS.am-ի հետ զրույցում նա մտահոգություն էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության վերաբերյալ և նշել.

 «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին՝ կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:

 168.am-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսից գրավոր պարզաբանում էր խնդրել՝ ո՞ւմ էր ուղղված նրա գրառումը, ինչո՞ւ որոշեց նման գրառում կատարել, արդյո՞ք կապ կա վերջին դեպքերի, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի՝ News.am-ին տված հարցազրույցի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք․ Կճոյանին առաջադրված մեղադրանքի հետ։

Այսօր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության Տեղեկատվական գրասենյակի վարիչ Յովակիմ Վրդ. Բանճարճեանի կողմից ստացանք պատասխան-նամակը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

 «Այս առաւօտ, շնորհակալութեամբ ստացայ Ձեր e-mail-ը: Կ՚ուզեմ կարեւորութեամբ Ձեր ազնիւ ուշադրութեան յանձնել հետեւեալ երկու կէտերը.-

 1) Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ստեղծուած համաշխարհային տագնապի լոյսին տակ, նման գրառումներ կը կատարէ Facebook-ի ճամբով: Ան յաճախ իր յորդորները ու թելադրութիւնները կը փոխանցէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերուն, առաջնորդներուն, ազգային իշխանութիւններուն եւ հոգեւորականներուն՝ շեշտելով աղօթքի ու մարդասիրական ծառայութեան ճամբով մեր ժողովուրդին հետ ըլլալու հրամայականը: Նորին Սրբութեան կատարած յորդորներուն ու յիշեցումներուն մաս կը կազմէ նաեւ Ձեր մէջբերած գրութիւնը: Հետեւաբար, ան ո՛չ մէկ կապ ունի Հայաստանէն ներս ստեղծուած ներկայ կացութեան հետ: Վեհափառ Հայրապետին խօսքը եւ գործը արեւու լոյսին նման միշտ յստակ եղած են. մեկնաբանութեան ու լուսաբանութեան կարիքը չունին: Հետեւաբար, ՎԵՀԱՓԱՌ ՀՕՐ ՄՏԱԾՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼԸ ՃԻՇԴ ՉԷ՛:

 2) Վեհափառ Հայրապետը իր խոր մտահոգութիւնը կը յայտնէ Հայաստանէն ներս ստեղծուած ներկայ կացութեան նկատմամբ: Ինչպէս Նորին Սրբութիւնը յաճախ կը շեշտէ՝ մեզի համար եկեղեցի եւ ժողովուրդ անջատ իրականութիւններ չեն, այլ մէ՛կ ամբողջութիւն են՝ ներքին անքակտելի կապերով իրարու հետ սերտօրէն ընդելուզուած: Արդ, որոշ շրջանակներու կողմէ պահեր ու կացութիւններ օգտագործելով եւ ծրագրուած մօտեցումով Հայ Եկեղեցւոյ դէմ պայքար մղելու փորձը Մեզի համար, վստահ ենք նաեւ մեր ժողովուրդին համար, երբե՛ք ընդունելի չէ։ Ձայնակցելով Հայաստանի Հանրապետութեան նախագահին, Վեհափառ Հայրապետը կոչ կ՚ուղղէ՝ փոխադարձ յարգանքով ու հանդուրժողական ոգիով, ինչպէս նաեւ իրողութիւններն ու հանգամանքները նկատի ունենալով եւ երկխօսութեան ճամբով քննարկելու մեր ազգը, եկեղեցին եւ հայրենիքը դիմագրաւող խնդիրներն ու մարտահրաւէրները: Անհրաժեշտ է, յատկապէս ներկայ ճգնաժամային պայմաններուն մէջ, համախմբուիլ մեր ընդհանրական ու գերագոյն արժէքներու ու ձգտումներու շուրջ: Մեր հայրենիքին եւ Սփիւռքի համայնքներուն անվտանգութիւնը առաջնահերթ մտահոգութիւն է Մեզի համար: Յառաջիկայ շաբաթ Ապրիլ 24-ի առիթով մեր ազգային պահանջատիրութեան նկատմամբ մեր հաւաքական յանձնառութեան վերահաստատումը հրամայական է, կը շեշտէ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը:

 Թող Աստուած անվտանգ ու ամուր պահէ մեր ազգը, եկեղեցին ու հայրենիքը։

Լաւագոյն մաղթանքներով՝
Յովակիմ Վրդ. Բանճարճեան
Վարիչ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան
Տեղեկատուական Գրասենեակի
Անթիլիասի
18 Ապրիլ 2020»: