Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետով
Քաղաքականություն

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գործունեության մասին նոր ու շատ հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս

Օրեր առաջ մամուլը գրել էր, որ «Նաիրիտ» գործարանի կործանման գործում բավականին ակտիվ դերակատարում են ունեցել Դավիթ Անանյանի ստեղծած աուդիտորական կազմակերպության ստուգումները, որից հետո հետաքրքիր զուգադիպությամբ Անանյանն ու իր գործընկերը հապշտապ փակել են իրենց աուդիտորական կազմակերպությունն ու նորն են հիմնել: Եվ այսպես ամեն անգամ, երբ նրանց հերթական աուդիտորական ընկերությունը ստուգումներ է արել խոշոր ընկերություններում ու իրենց սև գործն է արել, դրանից հետո Անանյանն ու իր գործընկերը փակել են իրենց աուդիտորական ընկերությունն ու նորն են հիմնել և այսպես շարունակ:

Եթե մենք հիմք են ընդունում իշխանությունների այն հայտարարությունը, որ օրենքի առաջ բոլորն են հավասար, ուրեմն՝ իշխանությունները առաջին հերթին պետք է գնան հենց այս պատմության հետքերով՝ պարզելու, թե ինչ դերակատարում է ունեցել Անանյանի ղեկավարած աուդիտորական կազմակերպությունը «Նաիրիտ» գործարանի կարծանման մեջ: Կարծում ենք, որ անգամ հպանցիկ ուսումնասիրությունների արդյունքում իշխանությունները բավականին մեծ բացահայտումներ են անելու՝ կապված Դավիթ Անանյանի գործունեության հետ:

Ինչպես նաև լուրեր են շրջանառվում, որ նա ՊԵԿ բարձրաստիճան պաշտոններից մեկում նշանակել է իր ընկերոջը, ով անգամ պետական պաշտոնի համար հանձնվող քննության ժամանակ 100-ից անհրաժեշտ 80 միավորից միայն 60-նն է հավաքել: Իշխանություններին հորդորում ենք նաև պարզել, թե ի՞նչ սկզբունքով են ՊԵԿ-ում աշխատանքի ընդունվում, հաշվի առնվո՞ւմ է նանց պրոֆեսիոնալիզմը, թե՞ Դավիթ Անանյանի հետ ունեցած ծանոթ-բարեկամ-խնամի կապը:

Իսկ այսօր արդեն մենք տեղեկատվություն ենք ստացել այն մասին, որ որպես ՊԵԿ նախագահ իր գործառույթներն իրականացնելիս Անանյանը շատ հաճախ առաջնորդվում է տարատեսակ ստահոդ տեղեկություններ և իր ղեկավարած ոլորտում իմիտացիոն ձեռքբերումներ ունենալու մասին միֆեր տարածելու սկզբունքով:

Սակայն ամեն ինչի մասին հերթով:

Մեր աղբյուրները պնդում են, որ Դավիթ Անանյանը շատ հաճախ երկրի բարձրագույն ղեկավարությանը, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկություններ է տալիս այս կամ այն տնտեսվարող սուբյեկտներում իբր թե առկա խախտումների ու չարաշահումների մասին՝ այդպիսով թյուրիմացության մեջ գցելով իշխանություններին, որից հետո, սակայն, չի կարողանում ապացուցել իր ասածների ճշմարտացիությունն ու արդյունքում անհարմար վիճակի մեջ է դնում երկրի ղեկավարությանը: Ոլորտում մեր աղբյուրները վկայում են, որ Անանյանն, իր անձնական ամբիցիաներով առաջնորդվելով, շատ հաճախ փորձում է այս կամ այն տնտեսվարողի դեմ տրամադրել վարչապետին, սակայն կարճ ժամանակ անց ճշմարտությունը պարզվում է, և ինքն է հերթական անգամ վատ վիճակում հայտնվում, քանի որ ինչպես ժողովրդական բանահյուսությունն է վկայում, նմանատիպ գործելաոճի բացահայտման համար առավելագույնը 40 օր է անհրաժեշտ: Անանյանին երևի թվում է, թե իշխանություններին ցանկալին իրականության տեղ հրամցնելու նախկին իշխանությունների գործելաոճը հիմա էլ է մոդայիկ, սակայն ՊԵԿ նախագահը կարծես թե մոռացել է, որ երկրում իրավիճակ է փոխվել, որ իշխանություններին ամեն կերպ հաճոյանալու գործելաոճն այլևս չի խրախուսվում: Սակայն սա էլ դեռ ամենը չէ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետին ոլորտի վերաբերյալ սուտ տեղեկություններ տրամադրելը միայն այդքանով չի սահմանափակվում: Ասում են՝ բյուջեի գումարների հավաքագրման մասին ՊԵԿ նախագահի ներկայացրած տվյալները ևս, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում:

Պարզվում է՝ Անանյանը հետաքրքիր մի «տրյուկ» է կազմակերպել, համաձայն որի՝ տարեվերջին իրենց յուրային բիզնեսներ ունեցողների վրա խոշոր ակտեր են գրվել, որոնք մուտք են արվել գանձապետարան որպես հավաքագրված գումար, սակայն հունվարի 15-ից հետո, երբ արդեն նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունները փակված են եղել, այդ ակտերը բողոքարկվել են և, բնականաբար, համապատասխան մուտքեր չեն արվել: Օրիգինալ է, ինչ խոսք:

Սակայն նման իմիտացիոն դրսևորումներով ցույց տալ, թե գումարների հավաքագրումը աննկարագրելի մեծ ծավալներ ունի, բայց իրականում ունենալ ճիշտ հակառակ պատկերը, վկայում է միայն մեկ բանի մասին՝ արհեստական այս փուչիկը շատ շուտով պայթելու է: Որովհետև հորինված թվերով դժվար թե հնարավոր լինի առաջիկայում արդյունքներ ունենալ, ուր մնաց թե՝ թռիչքաձև տնտեսական աճ արձանագրել:

Ինչևէ, կարծում ենք, որ առավել քան անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան մարմիններն իրենց ուշադրությունը սևեռեն այս գործելաոճի վրա, որովհետև, ինչպես ասում են, «առանց կրակ ծուխ չի լինում»: Պետք է սկսել հենց «Նաիրիտի» կործանման պատճառների ուսումնասիրությունից, հետո էլ արդեն սահուն անցում կատարել բյուջեի հավաքագրման մասով թվերի նկարչության մեխանիզմների բացահայտմանը: Ինչպես ասում են, ոլորտ ղեկավարելը «թթու թան չի» ու, առավել ևս, ամեն մարդու խելքի բան չի: