Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
Քաղաքականություն

Կադրերը բացահայտում են շատ ավելի լուրջ խնդիր. Էլինար Վարդանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային հասարակությանը փոթորկած կադրերում որևէ ահասարսուռ բան չկա, իսկ այս պահին մեղավորներ փնտրելն էլ նվազ հետաքրքիր է։ Այս մասին իր հոդվածում գրել է«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նույնքան տհաճ է, երբ պետական մարմիններն իրար հերթ չտալով մեղքը բարդում են մեկը մյուսի վրա, իսկ հետո արդեն՝ մեղավորներ փնտրում այլ լրատվամիջոցներում։ Վստահաբար՝ սա դարի իրադարձությունը չէր,  բայց այս պատմությունը և հանրայնացված կադրերը լուրջ խնդիր են բացահայտում։

Մենք մեկ դրվագով առնչվում ենք պետական համակարգում տիրող կառավարչական որակին՝ թափթփված, թերի։ Այդ նկարահանմանը վերաբերվել են ճիշտ այնպես, ինչպես մյուս հարցերին։

Նույնքան թերի ու կիսատ-պռատ է հայտարված արտակարգ դրության պահպանումը։ Դրսում կարելի է տեսնել անվերջ խմբերով հավաքված բազմաթիվ մարդկանց՝ առանց դիմակների, առանց ձեռնոցների, իսկ պատասխանատու մարմինների պատշաճ վերաբերմունք այդպես էլ չկա։ Մենք ազգովի ձևացնում ենք, թե արտակարգ դրություն է, կարանտին։

Նկարահանումը կազմակերպվել էր ճիշտ այնպես, ինչպես արտակարգ դրությունը, ճիշտ այնպես, ինչպես վերջին շրջանում գրվում և ընդունվում են բազմաթիվ անմշակ, կիսատ-պռատ մտածված օրենքներ, որոնք բերվում են ԱԺ և դակվում, փաստացի՝ առանց կարդալու։ Բանկային գաղտնիքին, անշարժ գույքի հարկմանը, ապօրինի գույքի բռնագանձմանը, ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրմանը, ՀԿ-ներին, տեղեկատվական ազատությանն ու այլ ամենատարբեր ոլորտներին առնչվող օրենքներն այնպիսի արագությամբ են ընդունվում, որ այդ ոլորտների մասնագետներն ու ուղիղ շահառուներն անգամ չեն հասցնում ծանոթանալ ու կարծիք հայտնել, իսկ եթե հասցնում են հայտնել, դրանց որևէ ուշադրություն այդպես էլ չի դարձվում։

Տարածված տեսանյութի այդ փոքրիկ հատվածում, տարօրինակ կերպով, վարչապետը հասցնում է խախտել գրեթե բոլոր կանոնները, որոնց խստագույնս պահպանելու կոչ է անում իր իսկ ուղերձում։

Սենյակում, որտեղ ընթանում էին նկարահանումները, չէր պահպանվում հակահամաճարակային որևէ ցուցում, անտեսված էին իրենց իսկ հիմնած պարետատան կողմից արվող զգուշացումները։ Տեխնիկական աշխատողը վարչապետի հագուստի վրա հարմարեցնում էր միկրոֆոնը՝ առանց ձեռնոց, առանց դիմակ, խախտելով սոցիալական հեռավորության ու զգուշության բոլոր նորմերը։ Ամբողջ աշխարհում անցել են  նկարահանման առավել անվտանգ տարբերակների։ Սենյակում, ըստ ամենայնի, բազմաթիվ մարդիկ էին ներկա՝ նկարահանող խումբ, անվտանգության աշխատակիցներ, աշխատակազմի ներկայացուցիչներ. ի՞նչ սոցիալական հեռավորության մասին կարող է խոսք լինել։ Իսկ հետո վարչապետն արդեն ուղերձով պետք է կոչ անի հասարակությանը հետևել հակահամաճարակային այն կանոններին, որոնք այդքան հեշտությամբ խախտվում էին մեկ կարճ, բայց աղմուկ հանած նկարահանման ժամանակ։ Վարչապետը ինքը հազում է առանց դիմակ, առանց դեմքը փակելու, մի շարք մարդկանց ներկայությամբ և ուղղությամբ։

Մեկ անլուրջ նկարահանում ցույց է տալիս ամբողջ անլրջությունը, որ այսօր ունենք պետական կառավարման տարբեր օղակներում՝ ամենաբարձրից մինչև ամենաստորին օղակներ։ Կադրերը վաղը կմոռացվեն, իսկ կառավարչական որակն ամեն օր մեզ հետ է, մեր կյանքում։