Հայկ Կարապետյանը՝ «Հայփոստ» ՓԲ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալը «Հայփոստ» ՓԲ ընկերության անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին։ Այս մասին հայտնում են «Հայփոստ» ՓԲ ընկերության լրատվության ծառայությունը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, «Հայփոստ» ՓԲԸ Դիտորդ խորհրդի նախագահ Արմեն Աբրոյանը, ս. թ. ապրիլի 20֊ին «Հայփոստ» ՓԲԸ ղեկավար անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Կարապետյանին:
Նախարարի տեղակալը կարեւորել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ռազմավարական նշանակությունը, նշել, որ դրանում հանրությունը համոզվեց վերջին ամիսներին ՀՀ ողջ տարածքում իրականացված աշխատանքների շնորհիվ: Այդ գործում մեծ ներդրում ունի կառույցի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից, եւ նախարարության անունից Աբրոյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ինչես նաեւ Հայկ Ավագյանին՝ իր վերջին 13 տարիների նվիրված ու բեղմնավոր աշխատանքի համար:
Ներկաներին Արմեն Աբրոյանը ներկայացնել է «Հայփոստ» ՓԲԸ նորանշանակ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Կարապետյանին, ով այսուհետ իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցնելու է ընկերության հետագա զարգացմանը:
Նորանշանակ տնօրենը շնորհակալություն է հայտնել Դիտորդ խորհրդին վստահության համար, նշել, որ ուրախ է վերադառնալ հայրենիք եւ իր կուտակած փորձն ու գիտելիքները ներդնել ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: Նա նշել է, որ ահռելի աշխատանք է սպասվում կառույցի թվայնացման, կորպորատիվ մշակույթի ներդրման, մատուցվող ծառայությունների կատարելագործման եւ շահութաբերության բարձրացման գործընթացների շուրջ եւ համոզված է, որ առանց խնդիրների կկարողանան անձնակազմի հետ հաղթահարել բոլոր դժվարությունները:
Հայկ Կարապետյանի կենսագրական տվյալները.
Աշխատանքային փորձ
2019թ. հուլիս — 2020 ապրիլ,
Round Bank («Բանկ Ռաունդ» ՍՊԸ) ք․ Մոսկվա,
Պրոդուկտների գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ
Օգոստոս 2016 — հունվար 2019
VEON GROUP (ՎԵՈՆ Արմենիա ՓԲԸ) ք․ Երեւան,
Կոմերցիոն տնօրեն, CCO
2014 Հոկտեմբեր —2016 Օգոստոս
MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), ք․ Մոսկվա
Ֆինանսական ծառայությունների գծով տնօրեն
2011 Հոկտեմբեր —2014 Սեպտեմբեր
MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), ք․ Մոսկվա
Մանրածախ ֆինանսական պրոդուկտների գծով ղեկավար
2010թ. Օգոստոս - 2011 թ. Սեպտեմբեր,
MTT, Multiregional Traansit Telecom, (Միջտարածաշրջանային ՏրանզիտՏելեկոմ ԲԲԸ), ք․ Մոսկվա
Ինտերնետային բիզնեսի նախագծերի բաժնի տնօրեն
2008թ. Օգոստոս - 2010 թ. Օգոստոս
Viva-Cell MTS ՄՏՍ Հայաստան («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ), ք․ Երեւան
Մատակարարման բաժնի ղեկավար
2007թ. Մայիս - 2008 թ. Օգոստոս
Qiwi (Qiwi-Հայաստան) Երեւան,
Տնօրեն
2006թ․ հուլիս - 2007 թվականի
Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը Մոսկվայում
Հատուկ նախագծերի գծով ներկայացուցչության ղեկավարի տեղակալ
Կրթություն
Ն.Է. Բաումանի անվան ՄՊՏՀ, Ինֆորմատիկայի եւ կառավարման համակարգերի ինժեներ մասնագիտությամբ




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ