Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու Toyota-ն. Toyota-ն՝ գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 20-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 22-ամյա Արամ Կ.-ի վարած Toyota Corolla մակնիշի 70 AQ 970 համարանիշի և 34-ամյա Վաղինակ Մ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի 34 QՏ 365 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով Volkswagen-ն ու Toyota-ն դուրս են եկել երթևեկելի գոտուց, Volkswagen-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, իսկ Toyota-ն՝ գլխիվայր շրջվել է: 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...