Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
Քաղաքականություն

«Իրատես». Նիկոլ Փաշինյանի միակ հերոսը Սերժ Սարգսյանն է

«Իրատես» թերթը գրում է. «Արդեն անտանելի են դառնում երկրի վարչապետի ամենօրյա ու ամենժամյա սպառնալիքները, իր խոտանված, տապալված քայլերի, անլուրջ պահվածքի պատճառով «լայվ» անելն ու հաթաթաներ տալը։ Նախօրեին հերթական բռնկումն էր։

Եթե իշխանությունը մի ուղերձի նկարահանումը չի կարող նորմալ գլուխ բերել, ինչո՞ւ է Փաշինյանը դրա համար նորից անդրադառնում «վնգստացող» դատավորներին, գողացածը կոպեկ-կոպեկ հետ բերելուն, դղյակներ խլելուն եւ հավերժական ՍԴ-ին։ Վերջիններս ի՞նչ մեղավոր են, որ քո թիմում չկան վստահելիներ։ Ոչ մի ուժեղ իշխանություն չի կարող ձախողվել նախկինների «մնացորդների» պատճառով։

Պետք չէ սեփական ձախողումները վերագրել նախկին ռեժիմին կամ նրանց ժամանակներից պետական ապարատում աշխատող մարդկանց։ Եթե պետությունն իր տեղում է, համակարգը, ինստիտուտները ճիշտ աշխատում են, ոչ մեկը չի կարող դուրս գալ պետության դեմ։

Սակայն եթե նախկինում թալանի, կոռուպցիայի, հակահեղափոխության մասին Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթները հանրային որոշակի շերտի ականջն էին շոյում, այսօր դրանք ոչ միայն ոչինչ չասող բառեր են, այլեւ միայն հարցեր են առաջացնում։ Քաղաքացին իրավացիորեն պնդում է, որ «մուրճն» էլ, «մանգաղն» էլ Փաշինյանի ձեռքում են, ողջ օրենսդրական դաշտն էլ սեփական քիմքին հաճո փոխում ու վերաձեւում են, էլ ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, որ կարողանա կառավարել։

Հնարավոր չէ անընդհատ թիրախներ գտնել ու անհաջող կառավարման մեղքը նրանց վրա բարդել։ «Եկել է պետական ապարատը Սերժի մնացորդներից մաքրելու ժամանակը»,- նախօրեին կրկին հայտարարեց Փաշինյանը։ Հայտնի անեկդոտի հանգով՝ այս մարդն ուրիշ հերոսի անուն չգիտի՞։ Ինչքան ժամանակ պետք է Սերժն ու իր «մնացորդները» քեզ համար հերոս լինեն։ Իշխանափոխություն արեցիր` Սերժ Սարգսյանին ու «մնացորդներին» դարձնելով ազգի թշնամիներ, իշխանափոխությունն ավարտվեց, ամեն ամիս մի քանի անգամ էլի այդ «հերոսները» դառնում են մեղավոր չհաջողված այս կամ այն քայլի համար։

Տպավորություն է, որ եթե Սերժ Սարգսյանը չլինի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ օրում կտապալվի, նրա իշխանության ամենաամուր հենասյունը Սերժ Սարգսյանն է։ Միշտ կա նա, ում վրա կարելի է բարդել չհաջողված կառավարման մեղքը։ Անգամ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում սեփական թիմակիցները նրան այսքան չէին «հերոսացնում», ամեն հարցում այսքան մեծ ուժի գործոն չէին դարձնում, ինչն ամեն վայրկյան անում է Նիկոլ Փաշինյանը։

Ավելին` Սերժ Սարգսյանի գովազդով ոչ ոք այնքան չի զբաղվել, որքան Նիկոլ Փաշինյանը։ Իսկ քաղաքականությունում, ինչպես հայտնի է, սեւ PR-ն էլ PR է»: