«Ժողովուրդ». Ինչու զինդատախազի որդիները չեն ծառայել բանակում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը 3 որդի ունի: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ, ու հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ կամ ինչ հիմքով: Փորձեցինք հարցերի պատասխանը ստանալ զինվորական դատախազ Վահե Հարությունյանից, սակայն նա, լսելով մեր հարցը, ասաց՝ դիմե՛ք լրատվական բաժին: «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից հայտնեցին. «Ձեր ունեցած տեղեկությունները մեծ չափով իրականությանը չեն համապատասխանում: Նախ՝ զինվորական դատախազը ձեր նշած զորակոչի տարիքի որդի չունի: Երկրորդ՝ նրա որդիները հաշվառված են պահեստազորում, նրանք զինվորական ծառայությունից ազատվել են՝ օրենքով սահմանված կարգով, անհրաժեշտ հետազոտությունների եւ հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից հաստատված՝ զինվորական ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների պատճառով: Ընդ որում՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ ընթացքում Վ. Հարությունյանը չէր զբաղեցնում ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը, ինչը փաստում է, որ անհիմն են նրա պաշտոնեական կարգավիճակի հետ կապելու բոլոր փորձերը: Իսկ իրավական հիմքերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք դիմել իրավասու պետական մարմնին՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հաշվի առնելով, որ վերջինս է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում տվյալ տեղեկատվությունը տնօրինող մարմինը»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...