2020-ի 3 ամիսներին տեսչական մարմինը ՀՀ ամբողջ տարածքում հայտնաբերել է 53 ինքնակամ կառույց
2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտնագության տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության կողմից կատարվել է 635 դիտարկում եւ տեղազննում, որից 38-ը ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Տեսչական մարմնի աշխատակիցները հաշվետու ժամանակահատվածում մասնակցել են ավարտված շինարարական 477 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին, որից 191-ը Երեւանում:
Վարչության կողմից տրամադրվել է ավարտական ակտերի վերաբերյալ 257 դրական եւ 194 բացասական եզրակացություն:
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են թվով 53 ինքնակամ կառույցներ՝ ՀՀ ամբողջ տարածքում։
Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ բացահայտված խախտումները վերացնելու ուղղությամբ, այն է՝ մարզպետներին եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին տրամադրվել են իրազեկող բնույթի գրություններ:
Նշված ժամանակահատվածում Տեսչական մարմինն ուսումնասիրել է իրեն հասցեագրված քաղաքաշինական ոլորտին առնչվող ընդհանուր առմամբ 175 դիմում-բողոք եւ գրություն, որից 81-ը ստացվել է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, իսկ 94-ը՝ տնտեսավարող սուբյեկտներից եւ քաղաքացիներից: Գրություններում եւ դիմումներում նշված հասցեներում կատարվել է մասնագիտական տեղազննություն, ստուգվել է իրականացվող շինարարական աշխատանքների, առկա քաղաքաշինական փաստաթղթերի տրման օրինականությունը եւ համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանն ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին: Նշված 175 դիմումներից հիմնավոր եղել է 122-ը, լուծում են ստացել 148-ը:
2020 թվականի առաջին եռամսյակում ստացված դիմում-բողոքների ուսումնասիրությունների, ինչպես նաեւ կատարված մշտադիտարկումների արդյունքում պարզվել է, որ խնդրահարույց եւ առավել կրկնվող քաղաքաշինական ոլորտում հանդիպող խնդիրները հիմնականում վերաբերվում են հետեւյալին.
ՀՀ կառավարության N 596 որոշմամբ հաստատված կարգերի շեղումներով համայնքների ղեկավարների կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքների եւ շինարարության թույլտվությունների տրամադրմանը
Համայնքների ղեկավարների կողմից նախագծման թույլտվությանը (ճարտարապետահատակագծային առաջադրանքին) հակասող նախագծերի համաձայնեցմանը․
Կառուցապատողների կողմից նախագծային շեղումներով իրականացվող շինարարական աշխատանքներին:
Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 30 արձանագրություն: Նշանակվել է 5.600.000 դրամի չափով վարչական տուգանք, որից գանձվել է 5.190.000 դրամը:
Քաղաքաշինության բնագավառում կայացված 7 վարչական ակտ բողոքարկվել է վերադասության կարգով, իսկ 1-ը՝ դատական:
Նշված եռամսյակում խորհրդատվություն է տրամադրվել թվով 237 տնտեսավարողների եւ քաղաքացիների, որից 90 դեպքում` Տեսչական մարմնի նախաձեռնությամբ: Տնտեսավարողների եւ քաղաքացիների կողմից առավել հաճախ տրվող հարցերը վերաբերում են․
շենք-շինությունների, ինչպես նաեւ հարակից հողամասերում կառուցվող շենքերի միջեւ եղած հեռավորություններին՝ հարաչափերին:
բնակարանների լուսավորության եւ ինսոլացիոն հաշվարկներին․
պատուհաններից դեպի հարեւանի տարածք տեսանելիության հետ կապված հարցեր
կառուցապատողների եւ հարեւան շենքերի սեփականատերերի միջեւ գրավոր համաձայնությունների հետ կապված հարաբերություններին.
շենք շինությունների նպատակային եւ գործառնական նշանակությյունների փոփոխության հարցերին.
Խորհրդատվական եւ իրազեկող բնույթի աշխատանքներ են իրականացվել նաեւ զանգվածային լրատվության միջոցներով։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ