Վեհափառի դեմ արշավը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի դեմ իրականացվող տեղեկատվական արշավը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կարծիքով սպառնում է ազգային անվտանգությանը: Նրա դիտարկմամբ, թեև այդ արշավում ներգրավված անձանց թիվը մեծ չէ և նրանք ողջ ժողովրդի տրամադրությունները չեն արտահայտում, բայց այդ աղմուկի մեջ փորձ է արվում խեղդել այլ վտանգներ, որոնք ավելի տեսանելի են: Իրական վտանգը, ըստ Վանեցյանի, ապօրինի գույքի բռնագանձմանն է վերաբերում, որը քողարկվում է Կաթողիկոսի շուրջ սկսված աղմուկի ներքո:
Ու թեև նա կողմ է Հայաստանում կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելուն, սակայն, ըստ Վանեցյանի, դա պետք է անել ոչ թե շոուներ կազմակերպելու և պոպուլիստական քայլեր կատարելու միջոցով, այլ հարկավոր է ինստիտուցիոնալ պայքար մղել, որն ավելի արդյունավետ կլինի: Վանեցյանի կարծիքով՝ շատ կարևոր է նաև հասկանալ, թե ովքեր և ինչպես պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ: Հակառակ դեպքում այն կվերածվի անզիջում պայքարի ու կպառակտի ողջ հասարակությանը: Ամեն գնով հասարակությանը պառակտելուն մշտապես դեմ արտահայտվող հասարակական գործիչը այլ կերպ է պատկերացնում նաև քաղաքական դաշտում առաջին գծում հայտնվելու քայլերը: Ըստ նրա, ամեն դեպքում, ամենակարևորն այն է, որ այնպիսի գործընթացներ նախաձեռնվեն ու իրականացվեն, որոնք հետագայում չեն ուղղվի սեփական երկրի ու պետականության դեմ:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...