Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ)
Հասարակություն

«Դա Միքայել Մինասյանի նկատմամբ պատվերի ցայտուն ապացույց է». փաստաբանը միջնորդություն ունի

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել։ «Անդրադառնալով երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առնչվող գործով ՊԵԿ-ի կողմից մամուլում տարածված հայտարարությանը, հարկ եմ համարում նախ նշել, որ «նախաքննության գաղտնիության և զսպվածության»  վերաբերյալ հրապարակային հորդոր անելուն զուգահեռ, կարելի էր հանձնարարել, որ թեկուզ այդ պահից սկսած «քրեական գործը» առնվազն քննվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընթացակարգային պահանջների մինիմալ պահպանմամբ, այլ ոչ թե պաշտոնապես հայտարարվեր հաջորդ օրենքի խախտման մասին, այն է՝ հետախուզում է հայտարարվել առանց խափանման միջոց կիրառելու որոշման առկայության: Ինչ վերաբերում է առանց նախորդող հանցանքը նկարագրելու կամ վկայակոչելու պայմաններում օրինական ծագում ունեցող գումարները մեկ բանկային հաշվեհամարից մեկ այլ հաշվեհամար տեղափոխելը որպես «փողերի լվացում» որակելու աննախադեպ փաստին, ապա դա, ի թիվս այլնի, Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվող պարզ պատվերի ցայտուն ապացույց է։ Հ. Գ.  ԶԼՄ-ների համար հաղորդագրություններ տարածելու փոխարեն կամ դրան զուգահեռ կրկին միջնորդում ենք առնվազն հարցաքննության հրավիրել այն անձանց, ում գործողությունների արդյունքում դեսպան Մինասյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել», - գրել է Ամրամ Մակինյանը։