Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ)
Հասարակություն

«Որտեղ հաց՝ էնտեղ կաց». ինչպես նախկինների օրոք կայացածները դարձան թունդ «հեղափոխականներ»

Այն, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում առկա են գործիչներ, ովքեր, նախկինում լոյալ լինելով գործող իշխանություններին, հեղափոխությունից հետո դարձել են թունդ հեղափոխականներ՝ գաղտնիք չէ: Նման իրավիճակները, սակայն, բնորոշ են քաղաքական դաշտին: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ «հեղափոխականության» տենդը չի շրջանցել նաև հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, ընդ որում այն դեմքերին, որոնց դեպքում, թերևս ամենաքիչ հիմքերը ունեինք՝ ընդդիմադիր հայացքներ ունենալու մեջ կասկածելու համար: Խոսքը, մասնավորապես, հայտնի դերասան, հաղորդավար Սոս Ջանիբեկյանի և ՀՀ վաստակավոր արտիստ (ի դեպ՝ այդ կոչումը նրան շնորհել է Սերժ Սարգսյանը), երգիչ Մհեր Մեսրոպյանի՝ Մգեր Արմենիայի մասին է: 

 


Երգիչ Մհերը, ով ոչ վաղ անցյալում ամեն պատեհ ու անպատեհ առիթ օգտագործում էր նախկին իշխանությունների և, հատկապես, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հանդեպ ունեցած սերն ու նվիրվածությունը ի ցույց դնելու համար, վերջերս դարձել է թունդ հեղափոխական: Նախ, նա իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը՝ մաղթելով առողջութjուն և հաջողություններ ամեն ինչում:

 

Մգեր Արմենիան նույն նվիրվածությամբ էլ ժամանակին շնորհավորում էր Սերժ Սարգսյանի տարեդարձը:

Գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ Մհերն այնքան էր նվիրված Սարգսյանների ընտանիքին, որ սեփական հարսանիքին, որին ներկա էր նաև Ռիտա Սարգսյանը, երգ նվիրեց նրան, իսկ Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակի կապակցությամբ, երբ արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը, գրառում կատարեց ֆեյսբուքում, շնորհակալություն հայտնելով «իր նախագահին»:  Իսկ այսօր, ընդամենը, երկու տարի անց, նա պահանջում է հանգիստ թողնել իր երկրի վարչապետին, ով «ամբողջովին ճիշտ քաղաքականություն է որդեգրել եկեղեցուն առնչվող հարցերում», իսկ ամիսներ առաջ էլ Մգեր Արմենիան իր ինստագրամյան էջում հայտարարեց, որ հեղափոխությունը պետք է հասցվի տրամաբանական ավարտին, հետևաբար նա պատրաստվում է «Այո» ասել սահմանադրական հանրաքվեին:

Հատկանշական է, որ, ընդամենը, երկու տարի առաջ Մհեր Արմենիան Հայաստանում հեղափոխության անհրաժեշտություն չէր տեսնում՝ գոհ լինելով իր համար ստեղծված իրավիճակից: 


Հայկական շոու բիզնեսի մյուս թունդ «հեղափոխականը» Սոս Ջանիբեկյանն է: Վերջինս սոցիալական ցանցերի իր էջերում պարբերաբար, թերևս ամեն հարմար առիթով գովերգում է գործող իշխանություններին և մասնավորապես ՝ Նիկոլ Փաշինյանին: Օրինակ՝ կիսվելով իր էջում Փաշինյանի ամանօրյա ուղերձով՝ դերասանը այն մեկնաբանել էր՝ «մեռնեմ կյանքին»:

 

Մեկ այլ գրառման մեջ էլ Ջանիբեկյանը կարծիք է հայտնում, որ նախկինների «լափամանների լափը» վերջացել է և դրանով են պայմանավորված վարչապետի հասցեին հնչող քննադատությունները:

 

Ջանիբեկյանի դեպքում ոչ այնքան ուշագրավ է գործող վարչապետի «կյանքին մեռնելը», որքան նախկինների «լափամանների» մասին խոսելը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ջանիբեկյանը հայկական շոու բիզնեսում որպես դերասան կայացել է գլխավորապես «Արմենիա TV»-ի սիթքոմներում խաղացած դերերի շնորհիվ: Երկար տարիներ Ջանիբեկյանի պրոյեկտները գնել է հենց այս հեռուստաընկերությունը, որը մտնում էր «PanArmenian Media Group»-ի մեջ, որի սեփականատերն էլ Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանն էր: Այլ կերպ ասած՝ Ջանիբեկյանը երկար տարիներ, առանց հեղափոխական նկրտումներ դրսևորելու, հաջողությամբ աշխատել է նախկինների հետ մի թիմում, այն նախկինների, որոնց այսօր անվանում է «թալանչիներ»: Եթե Ջանիբեկյանը իրոք ուներ նման կարծիք նախկին իշխանությունների մասին, եթե սկզբունքային էր իր հայացքներում՝ ապա դժվար է հասկանալ, թե ինչն էր խանգարում Ջանիբեկյանին հերթական պրոյեկտը սկսելու փոխարեն՝ բարձրաձայնել «լափամանների» մասին,  ինչու ոչ՝ հեռանալ «Արմենիա TV»-ից՝ այդպիսով ընդգծելով իր ընդդիմադիր կեցվածքը: Ջանիբեկյանի անունը և հնարավորությունները վստահաբար թույլ էին տալիս հիմնել սեփական փրոդաքշնը՝ ինչը դերասանը չի արել: Ստացվում է՝ կամ իրականում դերասանը որևէ «լափի» ականատես չի եղել և այսօր նման հայտարարություններով պարզապես փորձում է շահել գործող իշխանությունների սիրտը, կամ էլ՝ տեսնելով «լափը» նախկին իշխանությունների կողմից, լռել է այդ մասին՝ շարունակելով գումար վաստակել վերջիններիս պատկանող մեդիա ռեսուրսով: Երկու դեպքում էլ Ջանիբեկյանի սկզբունքայնությունը և ազնվությունը, առնվազն այս, հարցում՝ մեղմ ասած կասկածի տակ է դրվում:


Վերոնշյալ օրինակները ապացուցում են, որ «որտեղ հաց՝ էնտեղ կաց» սկզբունքը այսօր առավել քան արդիական է թե՛ քաղաքական դաշտում, թե՛ շոու բիզնեսում: Օրվա իշխանության «աչքը մտնելու» և «սիրտը շահելու» ցանկությունն ու հրամայականն էլ շատ հաճախ երկրորդ պլան են մղում սկզբունքայնությունը՝ արժեհամակարգի թերևս ամենա կարևոր բաղկացուցիչ մասը…