ԱՍՀ նախարարության աշխատակիցներին 20 ամսում 1 մլն դոլարից ավելի պարգեւավճար է տրվել
2018թ․ մայիսից մինչեւ 2019թ․ վերջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին տրվել է 1 մլն դոլարից ավելի պարգեւավճար։
Ըստ ստացված գրավոր պատասխանի՝ «նշված շրջանում ՀՀ ԱՍՀ նախարարության աշխատակազմի մասով նշված շրջանում պարգևավճարները տրվել են 3 հոդվածներով, ըստ այդմ՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով՝ 210.931.1 հազար դրամ, «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով՝ 210.715.7 հազար դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ 64.925.0 հազար դրամ»։
Ներկայացված տվյալները չեն ներառում Զբաղվածության գործակալության և ԲՍՓ գործակալության տվյալները։
Հանրագումարում, փաստորեն, շուրջ 20 ամսում նախարարության աշխատակիցներին 3 հոդվածներով վճարվել է 486.571.800 ՀՀ դրամ (շուրջ $ 1.018.000):
Կայքը գրում է, որ ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատողների առավելագույն թիվը 700 է:
«Նախարարությունը կից տրամադրել է ՔԾ ղեկավար պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների՝ 2019 թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսների պարգևավճարների վերաբերյալ տեղեկանք, ըստ որի՝ մայիս ամսին նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալն ստացել է 402,793.00 դրամ աշխատավարձ և 370,569.00 դրամ պարգևավճար, Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը՝ 331,361.00 դրամ աշխատավարձ և 304,852.00 դրամ պարգևավճար, Սոցիալական աջակցության վարչության պետը՝ 353,618.00 դրամ աշխատավարձ և 304,111.00 դրամ պարգևավճար, Վերլուծության և մոնիթորինգի վարչության պետը՝ 365,093.00 դրամ աշխատավարձ և 365,093.00 դրամ պարգևավճար, Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետը՝ 363,770.00 դրամ աշխատավարձ և 310,858.00 դրամ պարգևավճար, Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետը՝ 377,659.00 դրամ աշխատավարձ և 354,999.00 դրամ պարգևավճար, Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետը՝ 342,605.00 դրամ աշխատավարձ և 274,084.00 դրամ պարգևավճար, Կենսաթոշակային ապահովության վարչության պետը՝ 365,093.00 դրամ աշխատավարձ և 365,093.00 դրամ պարգևավճար, Քարտուղարության պետը՝ 365,093.00 դրամ աշխատավարձ և 365,093.00 դրամ պարգևավճար, Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետը՝ 353,849.00 դրամ աշխատավարձ և 339,695.00 դրամ պարգևավճար։
Հանրագումարում՝ մայիս ամսին նշված պաշտոնյաներին տրվել է 3,620,934.00 դրամ աշխատավարձ և 3,354,447.00 դրամ պարգևավճար, իսկ ապրիլ-սեպտեմբերի համար այդ նույն թվերը կազմում են 17,497,723.00 դրամ աշխատավարձ և 16,070,069.00 դրամ պարգևավճար»։
«Ստացվում է, որ առնվազն ղեկավար պաշտոններ զբաղեցնող քաղծառայողները յուրաքանչյուր ամիս ստանում են գրեթե աշխատավարձի չափով պարգևավճար, իսկ որոշ պաշտոնյաների դեպքերում, ինչպես տեսանք վերևում, տվյալ ամսվա աշխատավարձը և ստացված պարգևավճարը բացարձակ թվով համընկնում են»։
Կայքը հանգել է եզրակացության, որ նախարարության ղեկավար պաշտոնյաների պարգևավճարները հատկացվում են անկախ նրանց նվաճումներից, գրանցած բարձր արդյունքներից, պետությանը կամ հասարակությանը տված օգուտի չափից և այլն։
«Այսինքն՝ պարգևավճարները, միևնույն է, տրվում են բոլոր դեպքերում և ոչ այլ ինչ են, քան աշխատավարձի մաս, և արդո՞ք ազնիվ չէր լինի ասել, որ տվյալ պաշտոնյաների աշխատավարձը ոչ թե, օրինակ 402,793.00 դրամ է, այլ՝ 773,362.00 դրամ և այսպես՝ բոլորի պարագայում։
Պետք է փաստել՝ այս նույն «արդարության» կամ «յուրաքանչյուր ամիս աշխատավարձին գրեթե հավասարաչափ պարգևավճար ստանալու» սկզբունքը, բնականաբար, չի կիրառվում նախարարության առավել ցածր օղակների (ոչ ղեկավար պաշտոններ զբաղեցնող) աշխատակիցների հանդեպ։ Այնինչ, շատ դեպքերում և չգրված օրենքի համաձայն՝ աշխատանքի հիմնական ծանրությունն ընկած է լինում սովորական աշխատակցի վրա, իսկ ղեկավարներն ու պետերն այս դեպքերում «կնիք դնողներ» են», գրել է Yerkir.am-ը։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...