«Այս ծայրից ծայր հակապետական բեմականացման չար հերոսը օրենքի ծառաներն էին, իսկ բարի հերոսը՝ Նիկոլ Փաշինյանը»
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարևաններիցս մեկն այսօր առաջարկեց ինչ-որ կերպ (սնունդ, գումար և այլն) աջակցենք երեկ Ծիծաեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալ ցանկացող այն ծերունուն։ Ճիշտն ասած՝ լռեցի, չարձագանքեցի։ Եվ այս երկու օրն էլ լուռ հետևում էի այդ մարդու շուրջ զարգացող իրադարձություններին ու բորբոքվող կրքերին։ Բայց երևի ոչ թե լռել, այլ ասել է պետք այն, ինչն իմ համոզմամբ տեղի է ունեցել իրականում։
Արար առաջին։ Ժողովրդի ցավն ու մրմուռը սրտում պահած, բարետես ու քաղցրաբարբառ ծերունին, չնայած իր պատկառելի տարիքին, գալիս և ոտքով ուզում է բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք։ Բայց, օ աստվածներ, նա բախվում է չար ոստիկանության պատին։ Գրեթե ենիչարական սառնասրտությամբ օրենքի պաշտպանները ժամերով նայում են, թե ինչպես է խեղճ ծերունին թրջվում անձրևի տակ, բայց միևնույն է աներեր են մնում և այդպես էլ թույլ չեն տալիս նրան ծաղիկ խոնարհել անմար կրակի մոտ։
Արար երկրորդ։ Սկսվում է պապիկի և հանիդսատեսի երկխոսություն, որի ավարտին ծերունին դառնում է մեր ժողովրդի, նրա հույզերի ու մեծ սիրո մարմնավորումը։ Ի դեմս այդ ծերունու, մարդիկ սկսում են տեսնել Դեր Զորի անապատները քշված իրենց նախնիներին։ Իսկ օրենք պահող ոստիկանները, բնականաբար, հիշացնում են ոչ ավել ոչ պակաս, եղեռնագործ մեր թշնամիներին։ Կրքերը թեժանում են, արթնանում են ազգի խիղճն ու կամքը։
Անտրակտ։ Մարդիկ այդ ընթացքում մտածում են տեսածի ու լսածի մասին։ Փորձում հասկանալ ամեն ինչ, բայց չեն կարողանում՝ գլխներում չի տեղավորվում։
Արար երրորդ։ Ժողովուրդը սկսում է մխիթարել ծերունուն։ Հույզերը խեղդում են մարդկան։ Նրանք Ծիծեռնակաբերդի մակետ են կառուցում, պապիկին տանում այնտեղ՝ ծաղիկ դնելու։ Ծերունին խաչակնքվում է այդ մակետի դիմաց։ Կուլմինացիա։ Թվում է, թե ելք չկա և ամեն ինչ արդեն կորսված է, բայց հայտնվում է նա՝ պողոսների ալֆան ու օմեգան և հնչեցնում ավետիսը՝ պապիկը պետական ուղեկցությամբ գնում է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։ Ազգի խիղճն ու արդարությունը հաղթում են չար ոսոխին՝ օրենք և կարգուկանոն պահպանող ոստիկաններին։
Վարագույր։
Հիմա... Ասացեք խնդրեմ՝ ինչի՞ մասին էր այս ներկայացումը։ Ո՞րն է դրա բարոյախոսությունը։ Ըստ իս, այն, որ օրենք պահող ոստիկանը չարիք է։ Իսկ այդ ոստիկանին՝ իր օրենքով հանդերձ հաղթողը, փրկիչ։ Ուղղեք ինձ, եթե սխալ եմ, բայց սա ։ Իսկ հիմա ինձ առաջարկում են օգնել Պապիկին։ Դեմ չեմ։ Բայց սկզբից եկեք մտածենք, թե ոնց ենք փրկում մեր պետությունը»։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ