Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չարլզ թագավորը և նրա երազանքի ավտոպարկը. 2 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նվերից մինչև նոր էլեկտրական սուպերմեքենա՝ 160,000 ֆունտ ստեռլինգով«Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը, իրականում, համընկնում է իշխանությունների կողմից պարտադրվող «Չորրորդ Հանրապետության» գաղափարախոսության հետ» (տեսանյութ) Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար․ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ․ Նարեկ ԿարապետյանԻրանում մահապшտժի է ենթարկվել Իսրայելի հետախուզության համար լրտեսության մեջ մեղադրվող տղամարդըԽաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվՍխալ է հարձшկվել Իրանի վրա. Իրանը պատրաստ է նորից բանակցել միջnւկային ծրագրի շուրջ. Թուրքիայի արտգործնախարարՍատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. Թրամփ Ռիոյում էլ ենք եղել, բայց այստեղ մասշտաբը միանգամայն այլ է, արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահի այցը խնդիրներ է ստեղծելու Փաշինյանի համար Մհեր Գրիգորյանը խիստ մտահոգ է «Թրամփի ուղուց» Իշխանության մեջ վախերն ավելանում են Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց հայ չկա․ սա Ադրբեջանի պայմաններով Հայաստանը թուրքական աշխարհի վասալ դարձնել է (տեսանյութ) Բանակի տոնը Համահայկական Ճակատը նշում է Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոնՀայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով. Արման Վարդանյան Հուզված քաղաքացիները անկեղծ խնդրանք են ուղղել Նարեկ Կարապետյանին. այնպես արեք՝ նրանցից հետք անգամ չմնա Հակառակորդն ամեն օր նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը ոստիկանական ուժեր է համալրում. Սեյրան Օհանյան Սպասվում է մառախուղ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2020-2023 թթ․ հետո դիրքային հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի․ Ավետիք Քերոբյան
Հասարակություն

Թուրքիան պարտավոր է վերացնել ցեղասպանության հետևանքները. ՀՀ նախագահի հոդվածը Le Monde-ում

Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել։ Այս մասին նշված է ֆրանսիական «Le Monde» հեղինակավոր պարբերականում հրապարակված՝Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» խորագրով հոդվածում։ 

«Ամբողջ աշխարհն այսօր անցնում է աննախադեպ ու աներևակայելի ճգնաժամի միջով: Դրանից դուրս գալու համար շատ ժամանակ է պետք, ճգնաժամը զբաղեցնում է թերթերի բոլոր էջերը: Ներկա փորձություններին դիմագրավելու համար շատ կարևոր է անցյալի դժվարությունները հիշել: Մի աղետը դուրս չի մղում մյուսին. հայ ժողովուրդը լավագույնս գիտի դա:

Երիտթուրքական կառավարությունն, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած խժդժություններից, 1915-16թթ. գործի դրեց Թուրքիայում հայերին իսպառ վերացնելու ծրագիրը՝ ձեռնարկելով աննախադեպ ծավալի և աներևակայելի դաժանության տեղահանություններ, բռնություններ և սպանություններ:

Ցեղասպանության երկու տեսակի շարժառիթները

Ավելի քան մեկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս՝ խոչընդոտելով տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:

Երկու տեսակի շարժառիթ էր ընկած երիտթուրքական այդ ծրագրի հիմքում: Առաջինը քաղաքական էր. անկախությունը, որին հայ ժողովուրդը ձգտում էր, կայսրության մարմնից կպոկեր ստրատեգիական գերկարևորություն ներկայացնող հատվածը, որը փակում էր թուրքերի ճանապարհը դեպի Կովկաս և միջինասիական երկրներ:

Մյուսը գաղափարախոսական շարժառիթն էր: Թուրքական նորածիլ ազգայնամոլությունը ցանկանում էր բազմազգ և բազմամշակույթ վիթխարի կայսրությունը վերածել միադավան և մոնոլիտ թուրքական պետության՝ աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դեպի Կովկաս և Միջին Ասիա:

Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտները դարձյալ հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջև, ինչպես նաև Փոքր Ասիան բնակեցնող հույներն ու այլ քրիստոնյաներ:

Ուստի կայսրության գերակտիվ երկու տարրերի՝ հույների և հայերի էթնիկական զտումը թուրք ազգայնամոլների համար այլընտրանք չուներ: Այս շարժառիթներից ոչ մեկը չի անհետացել, ընդհակառակը, դրանք այսօր արտահայտվում են սիրիական հարցի կամ փախստականների, քրդերի և Եվրոպայում տեղի ունեցող ագրեսիվ երևույթների տեսքով:

Այս շարժառիթներն այսօր էլ առկա են․ նախ Արցախում, որպես Թուրքիայի ինտերվենցիոն քաղաքականության դրսևորում, այնուհետև՝ Անկարայի կողմից Հայաստանին պարտադրված շրջափակում:

Ուրուգվայ՝ 1965-ից

Հայոց ցեղասպանության ճանաչումը նույնքան կարևոր է ողջ մարդկության, որքան և հայության համար: Կես դար լռությունից հետո 1960-70-ական թվականներին աշխարհն սկսեց կրկին խոսել Հայոց ցեղասպանության մասին. 1965թ. Ուրուգվայն առաջինը ճանաչեց այն: Այսօր աշխարհի բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, և նրանց թիվը գնալով ավելանում է:

Ի պատիվ Ֆրանսիայի, տարիներ ի վեր նա այս պայքարի առաջամարտիկն է: 2019-ին Հանրապետության նախագահ Մակրոնը Ապրիլի 24-ը հայտարարեց Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի պաշտոնական օր: Իսկ ամերիկյան Կոնգրեսը 2019թ. պատմական երկու քվեարկությամբ գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Միջազգային հանրությունը ևս ցեղասպանության իրողության հետ կապված որևէ կասկած չունի։ Ուստի Թուրքիան գնալով մենակ է մնում իր ժխտման մեջ: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի համար: Անընդունելի է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դիտարկումն Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:

Թուրքիան պարտավոր է կատարել հիշողության այս գործը և վերացնել ցեղասպանության հետևանքները: Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կառերեսվի սեփական պատմության ամենաողբերգական էջերի հետ և վերջնականորեն կշրջի դրանք:

Իրավունք և ազատություն

Այսօր 1915 թվականի իրադարձությունների վերհիշումն ուղղված է ապագային: Մենք պարտավոր ենք հիշել այդ ոճրագործությունները՝ նոր հանցագործություններ կանխարգելելու համար: Դրանց ժխտումը ճանապարհ է բացում մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար:

Ցավալի է, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճորագործությունները: Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոստից, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանություններից քաղված դասերը պետք է խնամքով պահվեն ու փոխանցվեն ապագա սերունդներին: Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը մեր բարոյական պարտքն ու մեր հիմնական պարտավորությունն են մեր անցյալի առաջ և հանուն մարդկության ապագայի:

Արդի առողջապահական ճգնաժամը ստիպում է ավելի խորաթափանց նայել առկա միջազգային հավասարակշռություններին: Ուժերի հավասարակշռությունը մեծապես փոխվել է: Այս անորոշ մթնոլորտում մեզ չեն պարտադրվում դաշնակիցներ, մենք նրանց ընտրում ենք: Իսկ համատեղ արժեքներն այս ընտրության մեջ պետք է իրենց տեղն ունենան:

1915թ. հայերի ձգտումները հանուն ազատության և իրավունքի պատճառ դարձան բռնությունների և ոճիրների: Այսօր և, մասնավորապես 2018թ. հեղափոխությունից հետո, Հայաստանը մարմնավորում է այս արժեքները: Հենց դրա համար Հայաստանին պետք է ցուցաբերել քաղաքական, դիվանագիտական և տնտեսական աջակցություն: Ուժեղ Հայաստանը հաղթաթուղթ է տարածաշրջանի կայունության համար, Եվրոպայի և Ֆրանսիայի համար: Հայաստանը կարող է կամուրջ լինել տարբեր աշխարհների միջև, այնքանով, որ երաշխավորվի նրա խաղաղությունն ու անվտանգությունը: