Իմքայլականներն առաջարկում են 500 000 դրամ և ավելի եկամուտ ունեցողների սոցվճարը չբարձրացնել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը և Եղիշե Սողոմոնյանն օրենքի նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են չբարձրացնել 500 000 դրամ և ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանցից գանձվող սոցիալական վճարի չափը:
«Արդյունքում՝ 500 000 դրամից ավել աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչև 52 000 դրամ լրացուցիչ սոցիալական վճար: Այդ վճարները ուղղվելու են կուտակային ֆոնդերին, որը նվազեցնելու է տնօրինվող եկամուտը և նաև սպառումը: Մյուս կողմից այդ խավն այս պահին արդեն կատարում է ամենաշատ սոցիալական վճարները և կենսաթոշակի հետագա ստացման տեսանկյունից արդեն գտնվում է լավագույն վիճակում և լրացուցիչ վճարների անհրաժեշտությունը բացակայում է: Միևնույն ժամանակ այս խավի համար ստեղծվում են անարդար պայմաններ, քանի որ մինչև 500 000 դրամ ստացողների համար պետության կողմից վճարի մասով առկա է նույնանման համամասնությունը, ինչը բացակայում է 500 000 դրամից բարձր աշխատավարձի դեպքում, երբ պետությունը վճարում է 500 000 դրամի համար սահմանված վճարի չափով»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Ըստ նախագծի հեղինակների՝ փոփոխություն չիրականացնելու դեպքում մոտ 25 000 քաղաքացի լրացուցիչ վճարելու է ամսական մոտ 700 մլն դրամ:
«Արդյունքում՝ տարեկան կտրվածքով շրջանառությունից դուրս է գալու մոտ 8,4 միլիարդ դրամ, որը կարող է հանգեցնել ավելի քան 1 միլիարդ դրամ հարկային մուտքերի կրճատման՝ սպառման կրճատման պատճառով: Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա խուսափել սպառման նման մակարդակի նվազումից և հարկերի նվազումից՝ առավել ևս սպասվող ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին»,-նշված է հիմնավորման մեջ:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...