Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

«Այս մեկ ամսում անձրևներն ավելի լավ պայքարեցին վարակի տարածման դեմ, քան ՀՀ իշխանությունները»

Կարեն Վրթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իսկ նոր կորոնավիրուսի «ակտիվ քեյսերի» (կամ, ինչպես առողջապահության նախարությունում են ձևակերպում՝ «փաստացի բուժում ստացողների») թիվը ապրիլի 17-ից սկսած շարունակում է աճել։

Հիշեցնեմ, որ տեղաշարժերի խիստ սահմանափակումները մտցնելուց ուղիղ 10 օր հետո աճը դանդաղել էր, գրեթե դադարել։

Ապրիլի 7-ից սկսեցին փաստացի թուլացնել սահմանափակումները։ Ուղիղ 10 օրից աճը վերսկսվեց և շարունակվում է առ այսօր։

Արդեն ամսից ավելի է՝ տեղաշարժերի սահմանափակումներ են։

Եթե իշխանություններն չընկնեին իրենց վարկանիշների հետևից և 4-շաբաթանոց խիստ կարանտին անեին (զուգահեռ թեստավորելով և մարդկանց բացատրելով վտանգը և անվտանգության միջոցների անհրաժեշտությունը), ապա այսօրվանից արդեն կարող էին երկրի ներսում տնտեսությունը բացել։

Փոխարենը և՛ տնտեսությանը հարված հասցվեց, և՛ կորոնավիրուսի վարակը շարունակվում է տարածվել։ Ինչից հետևում է, որ սահմանափակումները ստիպված շարունակվելու են։

Այն էլ նշեմ, որ ամենայն հավանականությամբ այս մեկ ամսում անձրևներն ավելի լավ պայքարեցին վարակի տարածման դեմ, քան ՀՀ իշխանությունները»։