Առողջապահության նախարարությունը «քցոցիով» այդ 170 մլ դրամը չի փոխանցել. պահանջում ենք փոխանցել. ԲՀԿ անդամ
Ինչ է լինելու «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության շենքը այդ դիսպանսերի լուծարումից հետո: Երեւանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում նման հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը:
Լուծարման որոշումը ներկայացնող Քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը պատասխանեց. «Շենքը գտնվում է բավականին լավ վիճակում, ինձ թվում է կլինեն բիզնես առաջարկներ: Եթե լինեն առաջարկներ, կքննարկենք»:
Միքայել մանրիկյանն էլ արձագանքեց. «Այսինքն մենք էլի նույն քաղաքականությունն ենք տանում, հիմնարկը լուծարելու, բուժհաստատությունները մասնավոր կառավարման հանձնելու մասնավոր սեկտորին: Սենց ո՞ւր պետք է գնանք: Քաղաքապետարանը դիմել է առողջապահության նախարարություն՝ դիսպանսերի համար պետպատվեր տրամադրելու համար, բայց նախարարությունը չի տրամադրել: Փաստացի ստացվել է, որ այս լուծարումը նախարարության քմահաճույքի հետեւանք է: Այն դեպքում, երբ Նոր Մարաշի հիվանդանոցը կատարում է 170 մլն դրամի պետպատվեր, նախարարությունը «քցոցիով» այդ 170 մլ դրամը դեռ չի փոխանցել:
Նա կոչ արեց բոլորին պահանջել կառավարությունից այդ գումարը փոխանցել քաղաքի բյուջե:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ կողմ է գումարը փոխանցելու պահանջին:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ