Հետաքրքիր է՝ Ալեն Սիմոնյանը վաղը նորից իրեն ԱԺ-ում օրինապահ քաղաքական գործչի տե՞ղ կդնի. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ փոխխոսնակի և «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Սիմոնյանի ուղիղ եթերին:
«Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ Facebook-յան իր էջում՝ ասելով, որ առաջինն ինքն է հարվածել Արթուր Դանիելյանին և չի զղջում դրա համար։ Ասաց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել։ Իբրև իր արարքի արդարացում նշեց, թե ի պատասխան իր բարևին, Արթուր Դանիելյանը հայհոյել է իրեն։ Ու նաև ասաց, որ նախկինում խնդիր է ունեցել Արթուրի հետ, ու քանի որ, իր իսկ խոսքերի համաձայն, միջադեպը մոտավորապես նույն վայրում է եղել, ենթադրել է, որ այս անգամ էլ երևի վերջինս կծեծի իրեն, դրա համար իր հարվածն ու հրահրած ծեծկռտուքը համարում է «ինքնապաշտպանություն»։ Այստեղ, իհարկե, տրամաբանություն շատ չկա, բայց դե վախեցած մարդու մտքով ինչ ասես կարող է անցնել։
Հիմա խոսենք ամենակարևորի մասին։ Ալեն Սիմոնյանը իշխանական թիմի բարձրաստիճան ներկայացուցիչ է։ Որպես մարդ և քաղաքական գործիչ, եթե անգամ Արթուր Դանիելյանն իրեն հայհոյել է, նա ուներ երկու տարբերակ՝ ա) հարվածել ու ծեծկռտուք սարքել (տղայական տարբերակ) և բ) ինքնադատաստան կազմակերպեր, գործը թողնել իրավապահ համակարգին (օրենքի երկիր խոստացող քաղաքական գործչի տարբերակ)։ Ինձ համար երկու մոտեցումն էլ ընդունելի է։ Հարցը միայն նրանում է, թե Ալեն Սիմոնյանն իրեն ու՞մ տեղն է դրել։ Ես իհարկե չեմ մերժում «տղայական սկզբունքներով» առաջնորդվող քաղաքական գործչի տարբերակը, նույնիսկ կողմ եմ դրան, բայց կներեք՝ Ալեն Սիմոնյանն ու իր կուսակիցները հենց այդ տեսակը մերժելու ճանապարհով են իշխանափոխություն արել։ Ասում էին՝ օրենքի երկիր ենք կառուցելու։ Էլի էին ինչ-որ բաներ ասում։ Իսկ հիմա այսպե՞ս։
Երկրորդը, Ալեն Սիմոնյանը լայվում իրեն շատ ուժեղ ու ճիշտ տղու պես էր փորձում պահել։ Հիմա հետաքրքիր է տեսենել, նրա այդ «տղամարդկությունը» որքա՞ն կհերիքի։ Կկարողանա՞ տեր կանգնել ձեռքերը մեջքի ետևում պահած Արթուրին հարվածելու պահին կայացրած որոշմանը։ Թե՞ վաղը նորից ԱԺ-ում օրինապահ քաղաքական գործչի տեղ կդնի իրեն։
Եվ վերջապես երրորդը՝ ամենակարևորը։ Ինչպե՞ս իրենց կդրսևորեն իշխանություններն ու իրավապահ համակարգը։ Կողմնորոշվելու շատ քիչ ժամանակ ունեն։ Ճիշտ է, գրեթե վստահ եմ, որ փորձելու են սա էլ պարտակել, բայց մեկ է՝ իմ գործն այս պահին զգուշացնելն է։ Ու նախազգուշացնելը։ Մնացածը դուք գիտեք, ոչ հարգելի քայլարաստներ»,- գրել է նա։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...