Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

«Իրատես». Սամվել Ալեքսանյանն իր շահառու աշխատակիցների գումարները գրպանում է

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ կառավարությունն իրար հետեւից միջոցառումների ծրագրերի մասին է հայտարարում, դրանցից ոչ միայն շատերը չեն կարողանում օգտվել, այլեւ իրական շահառուներն էլ գումար չեն կարողանում ստանալ։ Ավելի կոնկրետ։ Բոլոր իշխանությունների, հատկապես Փաշինյանի սիրած գործարար Սամվել Ալեքսանյանի «Երեւան սիթիներում» աշխատողները հայտնվել են անելանելի վիճակում։

Կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ ծրագրի շահառու դարձած առեւտրի կենտրոնի աշխատակիցներին մի «քոռ» կոպեկ էլ չի հասնում։ Պատճառը հավանաբար կառավարություն-գործարար խիստ ինքնատիպ կապի մեջ է։ Մեզ դիմած բազմաթիվ աշխատողներ փաստեցին, որ երբ դիմել են բանկ իրենց հասանելիքը ստանալու նպատակով, այնտեղից նրանց փոխանցել են, թե գումարը փոխանցված է, բայց չեն կարող ստանալ, արգելք է դրված։ Մյուս բոլոր հարցերի պատասխանը մեկն է եղել. «Գնացեք ձեր գործատուի հետ հարցերը պարզեք»։

Հաշվի վրա արգելք դրած գործատուն՝ Սամվել Ալեքսանյանը, ավելի հեռուն է գնացել։ Որոշ աշխատողներ, որոնք կարողացել են սկզբնական շրջանում ստանալ փոխհատուցում, զգուշացվել են, որ նրանց հաջորդ աշխատավարձից այդքան գումար պահվելու է։ Աշխատակիցների համար այդպես էլ հստակ բացատրություն չի տրվել, թե ինչու պիտի իրենք այդ գումարներից չօգտվեն, երբ այդ միջոցառման շահառու են, իսկ պետությունն էլ գումարը փոխանցել է։

Նրանց փոխանցմամբ, առեւտրի կենտրոնների աշխատակիցները չեն էլ կարող բողոքել, քանի որ այս ծանր օրերին աշխատանք կորցնելու մտավախություն ունեն։ Իսկ այդ մտահոգությունն անտեղի չէ, որովհետեւ արդեն աշխատակիցներին նախազգուշացրել են, որ հնարավոր է կրճատումներ տեղի ունենան։

Ընդ որում, այսօրվանից արդեն ոմանք շաբաթը մի օր ոչ աշխատանքային օրվա փոխարեն հարկադիր պարապուրդի են ուղարկվում 2-3 օր։ Դրան գումարած ամեն օր աշխատակիցներն իրենց միջոցներով են տաքսիով աշխատանքի գնում-գալիս, եթե ընդմիջման գումարն էլ հանում ենք, տակը ոչինչ չի մնում։ Ստացվում է՝ բարեգործություն են անում Հայաստանի ամենախոշոր գործարարին։

Ամենաուշագրավն այն է, որ արտակարգ դրության պայմաններում ոչ մի օր չփակված «Երեւան սիթի» առեւտրի կենտրոնների ղեկավարությունը, որ ի տարբերություն մյուս տնտեսավարող սուբյեկտների, ֆինանսական մեծ կորուստներ չի ունեցել, անգամ մեկ կոպեկով չի ուզում սեփական աշխատողներին աջակցել, դեռ մի բան էլ՝ պետության փոխհատուցումն է կոպեկ առ կոպեկ խլում»: