Մայիսի 1-ը տոնական է եղել կենդանիների համար
Ամեն տարի մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին ազդարարել է տարեշրջանի պաշտոնական բացման մասին։ Պայմանավորված արտակարգ դրությամբ` այս տարի Երևանի կենդանաբանական այգին փակ է։
Երևանի կենդանաբանական այգուց հայտնում են, որ տարեմուտի օրն այս տարի ևս տոնական է եղել կենդանիների համար։ Այգու գրեթե բոլոր կենդանիների համար կազմակերպվել են տարբեր խաղեր և զբաղվածություններ։ Կենդանաբանական այգու աշխատակիցերն ամեն ինչ արել են, որպեսզի այգու բնակիչներին տան այն ջերմությունը, որն ամեն տարի այս օրը ստանում են այցելուներից։ Գորշ արջերի մոտ վուշի պարանի վրա խնձորներ են ամրացվել, գետաձի Թայֆունի համար պատրաստվել է բանջարեղեններով տորթ, Բունկա անունով փղի համար պատրաստվել է գլուխկոտրուկ․ սնունդը՝ գնդակի մեջ և այլն:
Ի դեպ մարտի 15-ին այգում ծնվել է տարվա առաջին ձագուկը՝ շոտլանդական պոնի։ Կենդանու անունը այգու աշխատակիցները դրել են Ավետիս՝ բարի լուրի ակնկալիքով։ Առաջիկայում սպասվում են ծնունդներ նաև սմբակավոր կենդանիների մոտ․ եղնիկներ, մուֆլոններ, բեզոարյան այծեր։ 2020 թվականին նախորդ տարվա համեմատ սպասվում են ավելի շատ ծնունդներ՝ պայմանավորված այգում առկա առաջնածիններով։
Երևանի կենդանաբանական այգում պահվում են անվտանգության բոլոր կանոնները, աշխատակիցներն ուշադիր են իրենց հոգածության տակ գտնվող կենդանիների առողջության նկատմամբ։
Երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել է «Գրիր կենդանուն՝ գրիր ընկերոջդ» նախագիծը։ Նախագծի էությունը հետևյալն է՝ փոքրիկները նամակներ են գրում իրենց սիրելի կենդանիներին և ստանում պատասխան նամակ։ Լավագույն նամակների դեպքում արտակարգ դրության ավարտից հետո կլինեն նաև անակնկալներ։ Նամակները հրապարակվում են «Ֆեյսբուք»-ի այգու էջում։ Առաջիկայում «Ֆեյսբուք»-ի էջում կտեղադրվեն նաև տեսանյութեր, որոնց միջոցով կներկայացվեն հետաքրքիր տեղեկություններ, փաստեր այգու կենդաների մասին, կլինեն նաև ուղիղ միացումներ կենդանիների ազատավանդակներից:





















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...