Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. Թրամփ Ռիոյում էլ ենք եղել, բայց այստեղ մասշտաբը միանգամայն այլ է, արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահի այցը խնդիրներ է ստեղծելու Փաշինյանի համար Մհեր Գրիգորյանը խիստ մտահոգ է «Թրամփի ուղուց» Իշխանության մեջ վախերն ավելանում են Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց հայ չկա․ սա Ադրբեջանի պայմաններով Հայաստանը թուրքական աշխարհի վասալ դարձնել է (տեսանյութ) Բանակի տոնը Համահայկական Ճակատը նշում է Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոնՀայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով. Արման Վարդանյան Հուզված քաղաքացիները անկեղծ խնդրանք են ուղղել Նարեկ Կարապետյանին. այնպես արեք՝ նրանցից հետք անգամ չմնա Հակառակորդն ամեն օր նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը ոստիկանական ուժեր է համալրում. Սեյրան Օհանյան Սպասվում է մառախուղ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2020-2023 թթ․ հետո դիրքային հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի․ Ավետիք ՔերոբյանՇնորհավոր մեր բանակի տոնը. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում արագացնել «մաքուր էներգիայի հեղափոխությունը» Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ. Մհեր ԱվետիսյանՈւնենք համոզմունք, որ պատերազմի ելքը նախապես էր որոշված․ Արամ Պետրոսյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնՈրքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Հայաստանի երրորդ Հանրապետության մայրամուտը. Կլինի՞ Չորրորդ Հանրապետություն

Artur Ghazinyan-ը գրում է

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

«Անցյալին վերադարձ չկա»

Այս արտահայտությունը մենք հաճախ ենք լսում և կիրառում քաղաքական գործընթացների մասին խոսելիս։

Անցյալ կամ նախկին ասելով մեր քաղաքացիների մի մասը ի նկատի է ունենում 1998-2018թթ իշխանություններին, իսկ մյուս մասը՝ 1991-1998թթ իշխանություններին։ Իսկ գերակշռող մասը այս երկուսը միասին, այսինքն Հայաստանի երրորդ հանրապետության գոյության ամբողջ ժամանակահատվածը։

Իսկ ի՞նչն է այդ անցյալը, նախկինը, որին մենք այդքան չենք ցանկանում վերադառնալ, այդ ի՞նչ է եղել անցյալում, որ մենք այդքան սարսափում ենք նրանից։ Մի՞թե ամեն ինչ այդքան վատ է եղել վերջին 30 տարիներին, միայն սխալներ, թերացումներ ու բացթողումներ ե՞ն եղել վերջին 30 տարիների ընթացքում։

Միանշանակ ոչ։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, ձեռքբերումներ, հաջողություններ, հաղթել ենք Արցախյան հերոսամարտը, ազատագրել ենք Հայկական հողերը, զրոյից կառուցել, ուժեղացնել, ամրապնդել ու կայացրել ենք Հայկական պետականությունը, պետական և ազգային ինստիտուտները, քաղաքական, տնտեսական և իրավական կարգը։

Անկասկած եղել են սխալներ, հաճախ կոպիտ և աններելի սխալներ, բայց սխալներ չեն գործում նրանք, ովքեր ոչինչ չեն անում։ Սխալվել են իշխանությունները, գործարարները, տեղական և տարածքային չինովնիկները, բժիշկներն ու իրավաբանները, գիտնականներն ու մտավորականները։ Սխալվել ենք ՄԵՆՔ, յուրաքանչյուրս մեր տեղում և գործում, և դա խիստ օրինաչափ է, քանի որ հնարավոր չէ չսխալվել։

30 տարին բավական երկար ժամանակահատված է մեր երիտասարդ պետականության էվոլյուցիայի առաջին շրջափուլը գնահատելու համար, ինչի համար հիմք պետք է հանդիսանան 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության Հռչակագիրն ու դրան հաջորդած սահմանադրա-քաղաքական գործընթացները, դրանց հիմքում դրված արժեքաբանական ու գաղափարախոսական բազան, իդեալների ու տեսլականների ամբողջությունը։ Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա Հայաստանի երրորդ հանրապետության առջև դրված խնդիրների և նպատակների ամբողջությունը, որոնց հետազոտման ու գնահատման արդյունքում հնարավոր կլինի հասկանալ. հաջողել թե ձախողել է Հայաստանի երրորդ հանրապետությունը։

Եթե վերադառնանք 1990թ. և վերլուծենք Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադրման գործընթացը, Հայաստանում և նրա շուրջ ընթացող գործընթացները, աշխարհաքաղաքական իրադրությունն ու տեկտոնիկ տեղաշարժերը, ապա պարզ կդառնա, որ Անկախության հռչակագրով Հայաստանի երրորդ հանրապետության առջև դրված հիմնական խնդիրներն են եղել.

1. Արցախյան հերոսամարտի հաղթանակն ու հայկական հողերի ազատագրումը;
2. Հայկական պետականության ձևավորումը՝ պետական և սահմանադրական կարգի ամրացումը;
3. Աղետի գոտու վերականգումը։

Նպատակներն առավելապես տեղային նշանակություն ունեին, որոնք բխում էին վերը նշված խնդիրներից։

Եթե մի կողմ դնենք երևույթների ու իրողությունների սուբյեկտիվ ընկալումները, ապա կարելի համաձայնվել, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը կատարել է իր առջև դրված առաջադրանքները, լուծել է խնդիրներն ու հասել նախանշված նպատակներին։

Մնացած գնահատականներն ունեն խիստ սուբյեկտիվ բնույթ, համեմված են քաղաքական թիմային, տնտեսական կլանային և սոցիալական շերտային դրդապատճառներով ու շահերով։

Կարծում եմ կասկածից դուրս է, որ Արցախն այլևս անվերադարձ ազատ է, ինքնուրույն իր որոշումներում, դիրքորոշումներում, հնարավորինս անվտանգ է ու պաշտպանված։ Աշխարհում ապրող ցանկացած Հայ մարդ Արցախն համարում է իր հայրենիքի մի մասը։ Այլ հարց է, որ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դեռ չի մասնակցում Հայրենիքի շենացմանն ու զարգացմանը։ Նույնը կարելի է ասել նաև Հայաստանի համար և գաղտնիք չէ, Հայաստանի երրորդ հանրապետությունը չի կարողացել կապիտալիզացնել Հայկական աշխարհի ահռելի ներուժը՝ ժամանակակից և հզոր պետություն ունենալու ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԻ իրացման ճանապարհին։

Որպես նշված նպատակին հասնելու հիմնական խոչընդոտ ես կառանձնացնեի մեկն ու հիմնականը. ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԻ բացակայությունը, Հայաստանի ազգային ու պետական շահերի չհստակեցված ու անհասկանալի մնալը։

30 տարվա ընթացքում մեզ չի հաջողվել մշակել, հստակեցնել, բյուրեղացնել ու հանրությանը ներկայացնել Հայկական շահի հիմնական կետերը, վարակել հանրությանը այդ շահերով, դարձնել նրանց այդ շահերի հիմնական կրող, դրանց կենսագործման հիմնական ագենտ ու շահառու։

Գաղափարաբանական և ուղենշային լիակատար քաոս, մթություն, անտեսանելիություն։

Մի նախադասությամբ ասվածը ներկայացնելու համար պետք է փաստել, որ վերջին 30 տարիների ընթացքում մեզ չի հաջողվել գտնել «ով ենք մենք և ուր ենք գնում» գոյաբանական հարցի պատասխանը, ինչն արգելակում է բնակչությունից դեպի ժողովուրդ, ապա ժողովրդից դեպի քաղաքական ազգ տրանսֆորմացիան արագ և սահուն իրականացումը։

Շարունակելի . . .