«Թավշյա հեղափոխությունը» նոր շունչ է ստացել կոմիքսների գրքում
Նախորդ տարվա ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն ամփոփվել են ՄԱՅՐՈ թիմի «Թավշյա հեղափոխություն» կոմիքս գրքում: Այն հիմնված է հեղափոխության գործող կերպարների հետ զրույցների և գործողությունների ընթացքում արված ուղիղ հեռարձակումների վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց ապրիլի 12-ին «Զանգակ» գրախանութում:















«Հայաստանում կոմիքսներն այնքան էլ լայն տարածում չունեն, և մենք ցանկացանք այդ ժանրը ճանաչելի դարձնել: Այդ նպատակով պետք էր անդրադառնալ արդիական թեմաների: Ավելի էպիկ սյուժե, քան հեղափոխությունն էր, անհնար էր գտնել, բացի այդ մեր թիմն ակտիվ մասնակցել է հեղափոխական գործողություններին»,-գրքի ստեղծման նախապատմությունը ներկայացրեց ՄԱՅՐՈ թիմի անդամ Քրիստինե Ասլանյանը:
Նա շեշտեց, որ գրքում չկա քաղաքականություն. այնտեղ ներկայացվում է խաղաղության պատմություն, ասվում է, որ հնարավոր է փոփոխություններ իրականացնել առանց որևէ բռնության:
«Գիրքն առաջին հերթին կարող է հետաքրքրել հեղափոխության մասնակիցներին, ջատագովներին, մարդկանց որոնք ցանկանում են վերապրել այդ օրերը, կոմիքսասեր հասարակությանը և այն մարդկանց, որոնք ցանկանում են ծանոթանալ մեր երկրում կատարված իրադարձությանը: «Թավշյա հեղափոխությունը» լույս է տեսել հայերենով, ռուսերենով և անգլերենով»,-եզրափակեց Ասլանյանը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով` գրքի վրա բավականին մանրակրկիտ աշխատանք է տարվել: «Գրքի հենց սկզբում փոքր հատված կա, որը պատմում է մեր երկրում 2008 թվականին տեղի ունեցած դեպքերի մասին: Ենթադրում եմ, որ հեղինակները կարծում են` հեղափոխությունը սկսվել է դեռ այդ ժամանակներից»,-ասաց նա:
Հակոբյանը հավելեց, որ կոմիքսներով հիմնականում հետաքրքրվում են պատանիները, և եթե նրանք ցանկանան գնել այս գիրքն ու կարդալ այն, ապա մտահաղացումը ստացվել է:
«Թավշյա հեղափոխություն» կոմիքս գիրքը պատմում է Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին, որոնք «հեղափոխություն» բնորոշումը ստացան հասարակական լայն շերտերի կողմից: Գրքում պատմություն է ոչ թե քաղաքական կերպարների, երկրում քաղաքական իրավիճակի զարգացման հեղափոխության կամ իշխանության փոփոխության մասին, այլ խաղաղության ու ժողովրդի կամքի` խաղաղությամբ հաղթանակի մասին:
ՄԱՅՐՈ թիմը ստեղծում է հայկական կոմիքսներ: Թիմի նպատակն է վեր հանել հայկական ու համամարդկային արժեքները կոմիքսների օգնությամբ և դրանք մատուցել աշխարհին: Որպես ժանր կոմիքսները զարգացած են ամբողջ աշխարհում. դրանք այժմ համարվում են ամենաընթերցվողն ու ամենատարածվածը:




















Այս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտությու...
Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. Ալ...
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է
Համակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգը