Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

«Շշշ... Մի՛ լացեք, կարող են զարթնել»․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց

Armeniasputnik.am-ը գրում է. Հոր կողմից երկու մանկահասակ երեխաների սպանությունը ցնցեց Հայաստանը և հերթական անգամ մարդկայնության թեստ դարձավ հանրության համար։ Այսօր հարազատներն ու մտերիմները հողին հանձնեցին երկու անմեղ երեխաների։ Նրանց մայրը պետք է ապրի այդ վշտի հետ, իսկ մենք` հետևություններ անենք։

Դիակառքը սգո սրահի մոտ է։ Կապույտ կոստյումներով ու սև դիմակներով տղամարդիկ դուրս են բերում երկու փոքրիկ սպիտակ դագաղ։ Մուտքի մոտ կանգնած մարդիկ քարացել են։

Սրահի բակում արդեն մի քանի պսակ կա։ Նորերն են բերում՝ ձյունաճերմակ։ «Հանգիստ ննջեք, հրեշտակներ»,-գրված է դրանցից մեկի ժապավենին։

Սգո սրահի մուտքի երկու կողմում դագաղների կափարիչներն են։ Սիրտս սեղմվում է, բայց ոտքերս առաջ են տանում։ 8-ամյա Լեոն և 5-ամյա Մանանն ասես քնած լինեն։ Երկուսի դեմքն էլ խաղաղ է։ Երկուսի ձեռքերում էլ իրենց սիրելի խաղալիքներն են՝ Լեոյի արջուկը (որի հետ հայրը նրան պատուհանից դուրս է նետել) և Մանանի շնիկը։

Փոքրիկ Լեոյի դագաղի մոտ վշտից կոտրված քեռին է։ Ուրիշ ոչ ոք չկա դեռ. հրաժեշտի պահը չի եկել։ Պողպատե լռության մեջ տղամարդու լացը զրնգում է ականջներիս մեջ։

Ներս են մտնում շտապօգնության աշխատակիցները։ Համավարակն, իհարկե, ոչ ոք չի չեղարկել։ Նրանք հատուկ արտահագուստով են։ Սև ֆոնին նրանց դեղին համազգեստները վառ բիծ են դառնում։ Նրանք հարազատներին օգնելու համար են այստեղ, և մի քանի րոպե անց արդեն նրանց օգնության կարիքը կունենա երեխաների մորական տատը։

«Շշշ։ Մի՛ լացեք, կարող են զարթնել»,-լսվում է մեջքիս հետևում։ Շրջվելով` հասկանում եմ, որ սպանված երեխաների մայրն է՝ Սիման։

Դեպքի պահին կինն էլ է տանը եղել. մանրամասներ Երևանում գրանցված սարսափելի միջադեպից

Երիտասարդ կնոջը, որը դեռ երեք օր առաջ գրկում էր իր երեխաներին ու խաղում նրանց հետ, հիմա բերում են երկու կողմից թևանցուկ։ Գեղեցիկ դեմքը քարացած է։ Արցունքներ չկան։ Նա շնորհակալություն է հայտնում բոլորին, որ եկել են և խնդրում չաղմկել ու շատ բարձր լաց չլինել։ Երեխաները կարող են վախենալ` նրանք դեռ այնքա՜ն փոքր են։

Դա լսելով՝ անգամ տղամարդիկ են սկսում հեկեկալ։ Իսկ նա կրկնում է․ «Շշշշ, խնդրում եմ, մի՛ լացեք։ Իմ հրեշտակները հիմա Աստծո ձեռքերում են։ Պիտի իմանաք` ինձ համար պատիվ է նրանց մայրը լինելը։ Ես հիմա հրեշտակների մամա եմ»։
Սիման էլի ինչ-որ բան է ասում, իսկ օդը սենյակում ասես վերջանում է։ Հայացք ես գցում երեխաներին՝ նրանք ասես իրոք քնած լինեն։ Տարօրինակ զգացողություն է. թվում է, թե նրանց ծածկող պատանքը օրորվում է շնչառությունից։

Դժբախտ կինը ինչ-որ բաներ է հիշում երեխաների հետ իր վերջին զրույցներից, նրանց մաղթանքներն Ամանորին։ Մայրը խնդրում է նրան, որ գոնե արտասվի, ցավը դուրս թողնի։ Բայց ոչ։ Սիման անդրդվելի է մնում։ «Մամ, պետք չի։ Սա իմ խաչն է, ես եմ տանելու։ Պետք է պինդ մնալ»։

«Մաման ձեր ցավը տանի, հրեշտակներս։ Լեոս իսկական տղամարդ կլինի, իսկ Մանանս` արքայադուստր` ինչպես ուզում էր (աղջնակի գլուխը զարդարված է գեղեցիկ թագով)»։

 

ՖՈՏՈ. «Շշշ։ Մի՛ լացեք, կարող են զարթնել»․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց

Շարունակությունն՝ այստեղ