ՆԻԿՈԼԻ ԶԶՎԵԼԻ ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆբ-ի իր էջում գրել է․
«Իմ քայլ»-ի որոշ պատգամավորներին
Գիտե՞ք, «Լուսավոր Հայաստանի» հետ ես էլ եմ բազում հարցերում տարակարծիք: Շատ «Իմ Քայլ»-ականներից դաժան եմ քննադատել Էդմոն Մարուքյանի «3-րդ ճանապարհը», քննադատել եմ իրենց մոտեցումը ՍԴ-ն ցրելու հանրաքվեի մասով, հրապարակավ մանրամասն բացատրել եմ, թե ինչու է ամեն ընտանիքին 100 հազար դրամ տալու իրենց գաղափարը վտանգավոր պոպուլիզմ և այլն:
«Իմ քայլ»-ի որոշ պատգամավորներ (բնավ ոչ բոլորդ), մի քիչ աճեք, հասունացեք ու սովորեք հանրությանը ձեր ճշմարտացիությունը ցույց տալ առանց բռունցքների ու վիրավորանքների, այլ նորմալ ու ադեկվատ փաստարկներով... Այդպես ավելի արդյունավետ է:
Քննադատողներին «Քոչարյանա-Սերժական հանցավոր բանդայի սպասավոր» անվանելով (առանց դրա հիմքերը ներկայացնելու) ու հեղափոխության երգը արտասանելով երկա՞ր եք հիմնավորելու ձեր ճշմարտացիությունը:
ԱԺ պատգամավոր եք, փորձեք աշխատեցնել սեփական ուղեղը, մի էքսկլուզիվ բան անել՝ սեփական էջը Նիկոլ Փաշինյանի ու էլի մի քանի հոգու մտքերի արտահայտման հարթակ ծառայեցնելու տեղը... Սովորեք քննադատել ու քննադատության արդյունավետ պատասխանել (գոնե մի երկու գիրք կարդացեք այդ թեմայով):
Հ.Գ. Ճիշտն ասած, առ այսօր ես խղճում էի Նիկոլ Փաշինյանին, որ ձեզանից շատերի հետ մի թիմում է: Բայց իր այսօրվա զզվելի ելույթից հետո հասկացա, որ դուք իրեն դուր եք գալիս:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...