«Հարգանքի տուրքն էլ են մենաշնորհ դարձրել». ընդդիմադիր պատգամավորներին արգելել են ծաղիկներ խոնարհել Անմար կրակի մոտ
Այսօր՝ մայիսիննյան եռատոնի կապակցությամբ հաղթանակի Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու գնացած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին չեն թույլատրել մուտք գործել անգամ Հաղթանակի զբոսայգի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցին ասաց «Լուսավոր Հայաստան»-ից Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:
«Ես ու մեր խմբակցության պատգամավորները ծաղիկներ խոնարհելու նպատակով էինք գնացել: Ոստիկանները, որոնք հսկողություն էին իրականացնում հենց զբոսայգու մուտքի մոտ, մեր այցելության մասին ծանուցեցին իրենց վերադասներին, նրանք էլ թույլ չվեցին ճանապարհը բացել դեպի Անմար կրակ»,- ասում է Խաժակյանը:
«Հետո մենք, առցանց տեսնելով, թե ինչպես են իշխող կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում նաև պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ներկա գտնվել այնտեղ, որտեղ արգելվեց ընդդիմադիրներին, հասկացանք, որ նույնիսկ հարգանքի տուրք մատուցելն այս իշխանությունը մենաշնորհ է դարձրել»,-նշում է Խաժակյանն ու ավելացնում, որ այլընտրանք չէր մնում, քան իրենց հեռանալը, որովհետև ոստիկաններին կար հստակ տրված ցուցում՝ պատնեշներով թույլ չտալ ներս մտնել ոչ ոքի, այդ թվում՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին:
Ավագանու ընդդիմադիր անդամը եղածը մանրախնդրություն համարեց և այդ մանրախնդրության մեջ մեղադրեց գործող իշխանություններին:
«Ալեն Սիմոնյանն իր՝ ավագանի լինելու ժամանակ պայքարում էր, որ «Երկիր Ծիրանի»-ի ծառայողական մեքենան մուտք գործեր քաղաքապետարան, և ինքն էլ այդ իրավիճակը մանրախնդրություն էր համարել: Հիմա, իրենց, արդեն որպես իշխանության, արածն է՜լ ավելին է, քան մանրախնդրությունը, որովհետև, եթե այն ժամանակ խոսքը մեքենային էր վերաբերում, հիմա մարդկանց է վերաբերում, որոնք հարգանքի տուրք պիտի մատուցեին»,- եզրափակեց Խաժակյանը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...