Բանակում ելակի գնման շուրջ «ինտրիգներ» չկան. պարզաբանում են ՊՆ-ն և մատակարար ընկերությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ զորամասերում սննդի հետ մատուցվում է նաև ելակ։ Հրապարակված տեսանյութում երևում էր սառնարանում չափաբաժիններով առանձնացված ելակները։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը նշում է, որ այս առիթով «Հրապարակ» օրաթերթն իր հերթական համարում գրել է, թե բանակում ելակի մատակարարման «հետևում կանգնած են» պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նշվում էր, թե զորամասերին ելակ մատակարարող ընկերությունը «Գրին ֆուդն» է, որի բաժնետերերից մեկը Վարդուհի Ֆեսչյանն է։
Ըստ պարբերականի՝ Փաշինյանների ընտանիքը որոշել է «երախտագիտությունը հայտնել ընկերության սեփականատիրոջը»։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հիշեցնում է, որ 2019 թ․ հունիսից մեկնարկել է մասնավոր գործընկերոջը ՀՀ զինված ուժերի սննդի պատվիրակման փորձնական ծրագիրը։ Այժմ բանակին սնունդ մատակարարողների թիվը 5-ն է։ Ընկերություններն ընտրվել են մրցութային կարգով։ Նախարարությունն ընդունել է հայտեր, գործընթացով հետաքրքրվածների հետ կնքվել են պայմանագրեր։
Ընկերություններից մեկն էլ «Մեդիտեք» ՍՊԸ-ն է, որը տվյալ ծրագրի շրջանակներում մատակարարել է նաև ելակ, քանի որ պայմանագրով սահմանված է, որ պետք է մատուցվեն մրգեր և հատապտուղներ։
Պայմանագրի համաձայն՝ մասնավոր ընկերություններն իրենք են որոշում՝ որ ընկերությունից ինչ ձեռք բերել. ո՛չ Պաշտպանության նախարարությունը, ո՛չ էլ՝ առավել ևս Աննա Հակոբյանը որևէ լիազորություն այստեղ չունեն։
«Մեդիտեք» ընկերության սեփականատեր Անուշավան Խաչատրյանը «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում հայտնեց, որ «Գրին Ֆուդ»-ն է հանդիսանում իրենց ելակ, ելակի մուրաբա և ջեմ մատակարարող ընկերությունը։ Նրանք գին-որակ համադրությամբ լավագույն ծառայությունն են մատուցել։ Սեփականատիրոջ խոսքերով՝ իրենք անձամբ են ընտրություն կատարել, թե որ ընկերությունը՝ ինչ ապրանք և պարեն պետք է մատակարարի։ Որևէ մեկը իրենց չի պարտադրել կամ հուշել՝ օգտվել «Գրին Ֆուդ»-ի ծառայություններից, ինչպես նաև համագործակցվող մնացած մատակարարների ծառայություններից։
Խաչատրյանի խոսքերով՝ «Մեդիտեք» ՍՊԸ-ն աշխատում է 200-ից ավելի մատակարար կազմակերպությունների հետ։
«Գրին Ֆուդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015-ին և ունի 2 բաժնետեր՝ Արտաշես Ավետիսյանը և Վարդուհի Ֆեսչյան։ Սակայն տեղեկույթյունը, թե բաժնետերերից Վ. Ֆեսչյանը «հյուրընկալություն է ցուցաբերել Փաշինյանի ընտանիքին, երբ մեկնել են բանտ տեսակցության» չի համապատասխանում իրականությանը։
«Պաշտպանության նախարարությունը բանակին սնունդ մատակարարող բոլոր ընկերությունների հետ էլ ունի մտերիմ է և բարիդրացիական աշխատանքային հարաբերություններ, սակայն նախարարի կողմից որևէ հովանավորչությունը բացառված է։ Ուստի խութեր պետք չէ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան»։




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի