Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Քաղաքացին ահազանգում է՝ Ավանի հոգեբուժարանում ծեծել են իր եղբորը. կենտրոնի տնօրենը չի մեկնաբանում միջադեպը

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Ամիրխանյանն իր էջում հրապարակել է եղբոր լուսանկարը՝ կից գրելով, որ նրան ծեծել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի աշխատակիցները: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանն ասաց, որ որևէ տեղեկատվություն տրամադրել չի կարող, քանի որ դա բժշկական գաղտնիք է:

«Ես որևէ բան չեմ կարող ասել, նույնիսկ այն, թե մեզ մոտ է բուժվում այդ մարդը, թե ոչ: Միայն կարող եմ ասել, որ կա հստակ ընթացակարգ. եթե բուժման ընթացքում հիվանդի մոտ վնասվածք է առաջանում կամ ընդունվում է վնասվածքով, ապա մենք դիմում ենք ոստիկանություն: Նրանք էլ պարզում են հանգամանքները: Իսկ մասնավոր դեպքերի մենք չեն անդրադառնում»,-ասաց տնօրենը:

Ճշտող հարցին, թե այս դեպքի հետ կապված իրենք դիմել  են ոստիկանություն՝ Հակոբյանը նշեց, որ չի կարող հստակ ինֆորմացիա տալ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից մեզ հայտնեցին. «Արթուր Ամիրխանյանը մայիսի 10-ին ահազանգել է ոստիկանություն, որ իր եղբորը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի բուժաշխատողները ծեծի են ենթարկել: Վերջինիցս ընդունվել է հաղորդում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում»: