Շուտով կսկսվեն զանգվածային ձերբակալություններ։ Այս ընթացքում դրա համար ստեղծվել են բոլոր հիմքերը։ Ատելության խոսքի քրեականացումը ստեղծել է մի իրավիճակ, երբ սևուսպիտակի բեւեռացված քաղաքական կյանքում ցանկացած ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցողի նկատմամբ կարող են քրեական գործ հարուցել։ Շատ ընդդիմախոսների նկատմամբ արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր։
Գաղտնալսման եւ գեոլակացիայի մասին օրենքը իշխանությանը ոչ հաճո գործիչներին արագ հայտնաբերելու հնարավորություն է ստեղծում, էլ չասենք, որ առավել ակտիվների նկատմամբ գաղտնի վերահսկողությունը՝ «նարուժկան», վաղուց է սահմանվել։ Ուժային կառույցներին Նիկոլ Փաշինյանը լավ թափ է տվել ու բարոյազերծել, եւ նրանք ավելի պատրաստ են կատարելու նրա կամքը։
Նոր ձերբակալությունների շարքը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գործունեության համար դարձել է անհրաժեշտություն։ Կորոնավիրուսը հանրության, նույնիսկ՝ պողոսների համար ակնհայտ դարձրեց, որ իշխանություններն անգործունյա են, անընդունակ որեւէ հարց լուծելու։ Ձերբակալությունները կապահովեն գործունեության պատրանք։ Քոչարյանին կալանավորված պահելն այլեւս չի ապահովում այդ պատրանքը, սակայն նրան ազատելու բազմաթիվ միջնորդությունները, այդ թվում եւ վերջինը՝ համաճարակի պայմաններում 4 նախկին վարչապետներին մերժելը ցույց է տալիս, որ ռեժիմը գնում է հետագա կոշտացումների։
Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ վերջին ձեռնամարտն Ազգային ժողովում լուրջ բացահայտում էր, որ սեփական թիմը նույնպես չի հարգում նրան։ Բազմաթիվ են խոսակցությունները թիմում եղած տարաձայությունների, ֆրակցիաների, բաժանումների մասին։ Ձերբակալությունների նոր ալիքով Նիկոլ Փաշինյանը իր թիմին կփորձի ցույց տալ, որ ինքը տիրապետում է իրավիճակին, դեռևս «կռուտոյ» է։
Եվ ամենակարեւորը՝ Լավրովին այդպես էլ հոդաբաշխ պատասխան չտրվեց, Հայաստանում Ղարաբաղը փուլային տարբերակով հանձնելու մասին կասկածներն արդեն վեր են ածվում համոզմունքի։ Կոռուպցիոն սկանդալները Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ թավալգլոր ահագնանում են։ Զանգվածային ձերբակալությունները թե նոր քննարկումների թեմաներ կառաջացնեն, թե դեռեւս դրսում մնացած ընդդիմախոսներին կզբաղեցնեն ավելի կարեւոր՝ իրենց ընկերներին ազատելու գործով։
Այժմ անհրաժեշտ են իրական ձերբակալություններ՝ ոչ թե ռեկետով փող շորթելու,այլ ռեժիմը պահելու համար։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը