Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

4 տարեկան երեխան այսօր մահացավ, ու ծնողներին դեռ չէին ասել. կորոնավիրուսի ծանր հետևանքները

Ժամը վեցից տանջվում եմ։ Գրեմ չգրեմ, գրեմ չգրեմ... վերջը որոշեցի գրել։ Դուք էլ վատ զգացեք, լացեք,տանջվեք, գուցե զգաստանաք, հասկանաք ինչ ռիսկի եք գնում ձեր անտարբերությամբ։ Մտերիմ ընկերուհուս քույրը ընտանիքով Մինսկում է ապրում, որի 4 տարեկան երեխան այսօր մահացավ, ու ծնողներին դեռ չէին ասել։ Էդ պուճուրը վերջերս ծանր թոքաբորբ տարավ, շատ ծանր էր, հազիվ փրկեցին։ Կարծես վտանգը անցել էր։ Մի քանի օր առաջ տանը էլի վատացել է, ջերմություն և այլ։ Շտապ են կանչել, տարել են հիվանդանոց, թեստ են արել, պատասխանը դրական։ Դե արդեն դրանից հետո տնեցիքին էլ են թեստ արել, բոլորինը դրական (մամա, պապա, քույրը՝ 11 տարեկան )։ Իրենք ոչ մի սիմպտոմ չունեն, բացարձակ ոչ մի, անգամ թուլություն չկա։ Բոլորին մեկուսացրել են, պուճուրը որ արդեն հիվանդ էր, այսօր երեկոյան մահացավ: Հասկանու՞մ եք, չորս տարեկան երեխան մահացավ, իսկ ծնողները անգամ չեն կարող տեսնել, իրավունք չկա, վտանգավոր է։ Լավ ինչքան կարելի է էգոիստ լինել։ Ուրեմն անպայման էս ցավը ձեր ընտանիքում պիտի լինի, որ լրջանա՞ք, անձամբ պիտի զգաք որ հավատա՞ք։ Ասում եք սուտ ա, սարքած ա, արհեստական ստեղծած ա ... Լավ, ընդունենք որ սարքած վիրուս է, որ դիտմամբ է ստեղծվել, բայց փաստը այն է որ արդեն ստեղծվել է, որ արդեն խնդիրը կա։ Ուրեմն որ արհեստական ստեղծված է, բանի տեղ չդնե՞նք։ Խելք հավաքեք։ Դիմակ չեմ կարա դնեմ ու վե՞րջ։ Բա բժիշկները ո՞նց են 24 ժամ էդ հանդերձանքի մեջ, բա իրենց համար դժվար չի՞։ Մի քիչ դիմացեք, մի քիչ հարմարվեք, մի քիչ ձեզ նեղություն տվեք։ Փաստացի առողջ մարդը կարա վարակվի ու ինքը չզգա, բայց տարածի, տուն, գործի տեղ տանի հարազատ բարեկամին վարակի ... Ի՞նչ է ձեր ուզածը, վերջը ամեն մեկիդ տանը մի մահ պիտի լինի, որ ուշքի գա՞ք ,որ լուրջ վերաբերվե՞ք։ Գոնե պատկերացնու՞մ եք էդ ծնողների վիճակը, ոնց են ապրելու մեղքի զգացումով որ իրենցից մեկի պատճառով էդ հրեշտակը մեռավ։ Զավակը մահացել է, իսկ ծնողը անգամ հրաժեշտ չի կարող տալ ... Դե գնացեք պառկեք ու մտածեք, թե ձեր կամակորության պատճառով ու՞մ եք պատրաստ թաղել ...ավելի ճիշտ անգամ թաղելու շանս չեք ունենա ։ Ոչ մեկի նման ցավ չեմ ցանկանա, բայց էս անտարբերության ու կամակորության վերջը ցավոտ է լինելու ։ Առողջ եղեք... Նաիրա Փայլակյան

Աղբյուր՝