Իրավիճակը լուրջ է. ոստիկանությունն ու պարետատունն անցնում են խիստ ռեժիմի l
«Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել, և պետք է խստագույն միջոցներ ձեռնարկենք՝ համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումներին»,- կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ կորոնավիրուսի առկայության առաջին օրվանից ՀՀ կառավարությունը հանրությանը ոչ ստույգ տեղեկատվություն չի հաղորդել: «Եվ ի վերջո մեր կառավարությունն իր գոյության ողջ ընթացքում որևէ մանիպուլյատիվ գործողություն և տեղեկություն չի փոխանցել հանրությանը», ասաց նա:
Նա նշեց, որ կառավարության մարտավարությունն այս փուլում հետևյալն է՝ պետք է կարողանալ ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու:
«Այսինքն՝ ըստ էության մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի: Գիտեք, որ պարետատունը փակ տարածքներում դիմակների պարտադիր օգտագործման պայման է ապահովել, և մենք այս համատեքստում պետք է ավելի ուշադիր լինենք, որովհետև քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում է արվում՝ եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, ինչո՞ւ կառավարությունում քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում: Կարծում եմ՝ շատ արդարացի և ճիշտ դիտարկում է, և մենք պետք է կարողանանք ապահովել, որ պետական կառավարման մարմիններում մարդիկ առանց դիմակի կարող են լինել միայն այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակներում միայնակ են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ պարետատունն անցնում է աշխատանքների ավելի ինտենսիվ ռեժիմի: Ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության:
«Ես երեկ երեկոյան տուն վերադառնալիս նկատեցի, որ տաքսիների մեջ չեն պահում կանոնները՝ ոչ հաճախորդները, ոչ էլ վարորդները: Պարետատունը սահմանել է կանոններ իրավաբանական անձանց համար, թե ինչ հակահամաճարակային կանոններ պետք է պահպանել: Հաջորդ խնդիրը, մեր տեսչական մարմինները պետք է շատ խիստ հսկողություն սահմանեն այդ կանոնները չպահպանող ընկերությունների նկատմամբ: Բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է, իրար հետ խոսելիս պետք է առաջնորդվել դիմակ կրելով կամ սոցիալական հեռավորությունը պահելով»,- ասաց Փաշինյանը: Նա կոչ արեց նաև փչացած հեռախոսի միջոցով կեղծ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին: «Կորոնավիրուսի մասին ՀՀ կառավարության տված բոլոր տեղեկությունները՝ առանց բացառության, օբյեկտիվ են և համապատասխանում են իրականությանը: Այն գնահատականները, որոնք հընթացս փոխվում են, դրանք կախված են վիրուսի մասին նոր իմացության, նոր պրակտիկայի ձեռքբերման հետ: Ամբողջ աշխարհն այսօր այդ վիճակում է, աշխարհում չկա երկիր, որ արձանագրի, որ ինքը 100 տոկոսով արդեն ճանաչում է վիրուսը, և այդպիսով նախկին արձանագրած գիտելիքի անհրաժեշտություն չկա: Եկեք արձանագրենք այս լրջությունը: Ինձ համար կորոնավիրուսի դեմ պայքարի մի գերարդյունավետ միջոց կա՝ դա անհատական պատասխանատվությունն է: Սրանից ավելի էֆեկտիվ միջոց չի կարող լինել: Եվ մեր կառավարության գաղափարախոսությունն է, որ մենք այս հարցերը պետք է լուծենք անհատական պատասխանատվության շրջանակներում: Ես խնդրում եմ՝ մենք բոլորս մաքիսմալ լրջությամբ վերաբերվենք, հակառակ դեպքում՝ նոր ցնցումների առաջ կկանգնենք»,- ասաց նա:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը