«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը՝ խառնաշփոթի պատճառ. համակարգում արդեն խժդժություններ են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգում Հակակոռուպցիոն կոմիտեի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են: Ինչպես հայտնի է, 2021 թվականին պետք է ստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտեն, որը լինելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին:
Ըստ այդմ, այդ ժամանակ ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը ու Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, եւ Հակակոռուպցիոն կոմիտե, որը որպես հիմնական մասնագիտացված մարմին կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրավապահ համակարգում ներքին քննարկումները դեռ շարունակվում են: Վերջիններս խառնված են եւ դեռ չեն պատկերացնում, թե ինչպես են աշխատելու այդ մարմնի ստեղծումից հետո:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանք դեռեւս չեն պատկերացնում, թե քրեական գործերի առումով ով ինչով պետք է զբաղվի: Սակայն մեր տեղեկություններով, իրավապահ համակարգը որոշում ունի, որ Հատուկ Քննչական ծառայությունից կոնկրետ գործեր արդեն տեղափոխվում են Քննչական կոմիտե եւ ՀՔԾ-ում մնալու են միայն կոռուպցիոն բնույթի հանցագործությունները:
Եվ որքան էլ նշվում է, թե այս նոր կառույցի ստեղծումը հարթ է ընթանալու, սակայն համակարգում արդեն խժդժություններ են եւ աշխատակիցները չգիտեն՝ ինչ է սպասվելու իրենց. ովքեր են գնալու, ովքեր՝ մնալու»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը