Կորոնավիրուսով վարակված հիվանդին Ծաղկաձորից բերել են Ավանի կամրջի տակ իջեցրել ու ասել, թե տաքսի նստի, գնա տուն
SHAMSHYAN.com-ը ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ Ավետիք Նազարեթյանից, ով հայտնել է որ կնոջ և աղջկա մոտ հաստատվել է կորոնավիրուս, կինը, ով բուժաշխատող է, շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում, իսկ ահա աղջկան 5 օր Ծաղկաձորում պահելուց հետո այսօր բերում են Երևան: «Մայիսի 2-ին, կնոջս մոտ, ով Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատող է, կորոնավիրուս է հաստատվել, տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոմ, մինչև հիմա այնտեղ է: Ամսի 2-ից ես և աղջիկս տանը ինքնամեկուսացել ենք, քանի որ ես ռիսկային գոտու հիվանդ էի, Ծաղկաձոր չգնացի: Աղջիկս այս ընթացքում իր ոտքով գնաց թեստավորվեց, քանի որ դեղատան աշխատակից է, պահանջել էին իրենից, թեստը տվեց աղջիկս, հաջորդ օրը զանգեցին ու ասեցին, որ դրական է, տարան Ծաղկաձոր: Այսօր 5-րդ օրը լրացել է, երեխուն հետ են բերում արդեն Երևան: Ես տանն եմ, ռիսկային գոտում եմ գտնվում, ես ու աղջիկս պետք է փաստորեն մի տան մեջ մնանք: Աղջիկս նոր զանգել ասում ա պապա, բերում են Ավանի մոստի տակ իջեցնեն, ասի տաքսի չնստես, սկոռի պահանջի, թող քեզ սկոռով տուն բերեն, հիմա ես տանից դուրս եմ եկել, տուն չեմ մտնելու, ես ռիսկային գոտում եմ, ես պահանջում եմ, որ ինձ տեղ տան, որ էդ 14 օրը երեխուս անցնի, թեստ անեն, նոր գամ տուն, ես դուրսն եմ, տուն էլ չեմ գնալու»,-ասաց նա, նշելով, որ ինքը տառապում է մի շարք հիվանդություններով: «Ես պահանջում եմ, որ ինձ տեղով ապահովեն, թող մի հատ բուտկա տան, էթամ մնամ էնտեղ, երեխես էլ գա մնա տանը, թող 14 օրը լրանա: ես 2 հատ բացասական պատասխանով թեստ ունեմ, թող տեղ տան, գնամ առանձին ապրեմ»,- ասաց Ավետիք Նազարեթյանը՝ նշելով, որ պատրաստվում է գիշերել հրապարակում, սակայն տուն միանշանակ չի գնալու. «Ստացվում ա՝ իմ երեխուն ուղարկում են իմ տուն, որ ինձ սպանի, սա է նշանակում, ուրիշ բան չկա»:
Շարունակությունն՝ այստեղ




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը